Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած ավանդական ջահերով երթը, նվիրված Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, այս տարի առանձնացավ ոչ միայն իր մասշտաբով, այլև ներքաղաքական հստակ ենթատեքստով։ «Պայքարը շարունակվում է» կարգախոսով անցկացված միջոցառումը կրկին համախմբեց տասնյակ հազարավոր քաղաքացիների՝ Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող երթուղում՝ վերածելով հիշատակի քայլերթը նաև քաղաքական դիրքորոշման արտահայտման հարթակի։

Ամենամյա երթը կազմակերպում են ՀՅԴ երիտասարդական կառույցները, սակայն այն վաղուց դուրս է զուտ կուսակցական նախաձեռնության շրջանակներից՝ ընդգրկելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական ակտիվիստների և սփյուռքի մեր հայրենակիցների։ Այս տարի ևս երթը ուղեկցվեց խորհրդանշական արարողությամբ՝ թուրքական դրոշի այրմամբ։ Հատկանշական է, որ ադրբեջանական դրոշը չայրվեց, ինչը Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բացատրեց միջոցառման թեմատիկ ուղղվածությամբ՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը կապված է հենց Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հիշատակի հետ։

Ջահերով երթը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդում ծաղիկների խոնարհմամբ, այս տարի առանձնացավ մասնակցության աննախադեպ ծավալով։ Մարդիկ բառացիորեն լցրել էին հուշահամալիրի տարածքը՝ վերածելով այն համազգային ցավի ու հիշողության կենդանի խորհրդանիշի։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս մեծաթիվ մասնակցությունը պայմանավորված էր ոչ միայն պատմական հիշողության պահպանման մղումով, այլև ներկա քաղաքական իրողություններով։

Փաստ-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ մարդկանց ակտիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածում ձևավորվել է մտավախություն, որ նման միջոցառումները կարող են ապագայում սահմանափակվել, եթե շարունակվի գործող իշխանության վարած քաղաքականությունը։ «Նախ, մարդիկ վախենում են, որ այսօրվա ջահերով երթը կարող է վերջինը լինել, և սա շատ իրական հեռանկար է, եթե Փաշինյանը մնա իշխանության։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված բարելավումը, որն իրականում նշանակում է լիակատար ենթակայություն այս պետություններին, կհանգեցնի ցեղասպանության մասին անհարմար ճշմարտությունը հնարավորինս հեռու թաքցնելու փորձերի։ Իհարկե, Թուրքիայի շահերից չի բխում, որ մարդիկ դուրս գան փողոց և հիշեցնեն այդ սարսափելի ոճրագործության մասին», - նշել է Բալասանյանը։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, ջահերով երթը վերածվել է նաև քաղաքական բողոքի յուրատեսակ արտահայտության։ «Նրանք չեն ուզում, որ իշխանության մնա մի մարդ, որը պայքարում է հանրապետության պատմական անցյալի դեմ՝ կրկին հաճոյանալու իր նոր ընկերներին, ովքեր իրականում նրա կառավարիչներն են: Երկու ժամկետից հետո մարդիկ հոգնել են Փաշինյանի խոստումներից և նրա պատերազմից սեփական երկրի՝ եկեղեցու, արցախցի փախստականների, պատմական հիշողության դեմ: Հուշարձան գալով՝ նրանք, ըստ էության, ասում են. «Փաշինյան, հեռացիր»»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բալասանյանը նաև հիշեցրեց ժողովրդական հայտնի միտքը՝ «Ընկերացիր թուրքերի հետ, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր», շեշտելով, որ պատմական փորձը շարունակում է ձևավորել հասարակական ընկալումները։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանային հարաբերությունները կարող են կառուցվել, սակայն ոչ երբեք պատմական արդարության ու ազգային հիշողության հաշվին։ «Թուրքիան դեռ նույնն է. նա, որը 1915 թվականին իրականացրեց ցեղասպանությունը, նա, որը Օսմանյան կայսրության ժառանգորդն է, որը 20-րդ դարի սկզբին գործում էր «Հայաստանն առանց հայերի» թեզով: Հարաբերությունները նույնիսկ նման հարևանի հետ պետք է կառուցվեն, բայց ոչ մեր անցյալի և պատմական արդարության անտեսման հաշվին»,- Փաստ-ի հետ զրույցում եզրափակել է Բալասանյանը։

Այսպիսով, այս տարվա ջահերով երթը ոչ միայն հիշատակի և հարգանքի տուրք էր անմեղ զոհերի հիշատակին, այլև հասարակական տրամադրությունների հստակ արտացոլում՝ ցույց տալով, որ պատմական հիշողությունն ու ներկա քաղաքական օրակարգը Հայաստանում շարունակում են սերտորեն փոխկապակցված մնալ։

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված