Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լողափնյա ֆուտբոլ

ՖՈՏՈ

Լողափնյա ֆուտբոլը սպորտաձև է, որն այլընտրանք է ավազոտ լողափերում խաղացվող ավանդական ֆուտբոլին:

Այդ սպորտաձևի ծննդավայրը Բրազիլիան է։ Ինչպես գիտենք, ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է բրազիլացիների շրջանում: Այնտեղ ֆուտբոլ խաղում են փողոցներում, սպորտային դաշտերում, տանիքներում և, իհարկե, լողափերում: Ժամանակի ընթացքում լողափնյա ֆուտբոլն այնքան հայտնի է դարձել, որ ամբողջ երկիրը, իսկ հետո նաև ամբողջ աշխարհն է սկսել հետևել այդ խաղերին: Ներկայումս ծովափնյա ֆուտբոլի առաջնությունները հեռարձակվում են ավելի քան 180 երկրներում։

Իսկ ընդհանրապես լողափնյա ֆուտբոլի առաջին առաջնությունն անցկացվել է 1992 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Այդ տարին էլ համարվում է լողափնյա ֆուտբոլի որպես պաշտոնական սպորտաձևի հիմնադրման օր։ Նույն թվականին ստեղծվել է Լողափնյա ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությունը՝ ԼՖՀԿ-ն, որն էլ մշակել և գրել է այդ սպորտաձևի համար առաջին կանոնները: ԼՖՀԿ-ն աշխարհի առաջնություններ է կազմակերպել ու անցկացրել մինչև 2005 թվականը, այդ թվականից հետո լողափնյա ֆուտբոլը դարձել է ՖԻՖԱ-ի մի մասը։

Լողափնյա ֆուտբոլը սպորտաձև է, որտեղ հանդիպումները անցկացվում են ոչ թե հատուկ սարքավորված դաշտերում, այլ ավազոտ լողափերում։ Ըստ էության, դա դասական ֆուտբոլի տեսակ է։ Խաղացողներից չի պահանջում կոշիկ, հանդիպումները տեղի են ունենում ավազի վրա, ինչը  պահանջում է մեծ տոկունություն: Քանի որ խաղադաշտերը փոքր են, հարված անելու և գոլ խփելու հնարավորությունը գրեթե ցանկացած դիրքից է։ Դրա պատճառով էլ խաղի ընթացքում գոլերի քանակը հաճախ երկնիշ թվերով է լինում, դարպասին հարվածների միջին թիվը նույնպես մեծ է (մոտ 60 հարված, մինչդեռ ավանդական ֆուտբոլում 20 հարվածն արդեն իսկ միջինից բարձր է): Որպես կանոն, լողափնյա ֆուտբոլի հանդիպումները շատ հագեցած են իրադարձություններով և մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես խաղացողների, այնպես էլ հանդիսատեսների մոտ։

Ավանդական լողափնյա ֆուտբոլը խաղում են երկու թիմերի միջև, հինգ խաղացողից բաղկացած թիմը կարող է անսահմանափակ թվով փոխարինումներ կատարել, ուստի պահեստայինների նստարանին միշտ շատ խաղացողներ կան: Խաղադաշտերը փոքր են (37– 28 մետր), սահմանափակված ժապավեններով և դարպասներով: Խաղն ունի երեք խաղակես՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Խաղը ոչ-ոքի չի կարող ավարտվել, երբ հիմնական ժամանակն ավարտվում է, նշանակվում է լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այն հաղթողին չի բացահայտում, նշանակվում է 11 մետրանոց հարվածաշար: Թեև մարզիկները խաղում են բոբիկ ոտքերով, նրանց թույլատրվում է կրել ծնկների և սրունքների պաշտպանիչներ: Երբ խախտում է տեղի ունենում, մրցավարը նշանակում է 11 մետրանոց, որը պետք է կատարի այն խաղացողը, ում նկատմամբ խախտվել են կանոնները, բայց եթե նա չի կարող դա անել (վնասվածքի պատճառով), ապա նրա փոխարեն հարվածը կարող է կատարել ցանկացած այլ խաղացող:
 
Կ. Խաչիկյան

ՆԳՆ-ն՝ ողբերգական վթարի մասինԸմբշամարտի ԵԱ․ Ազատոճայինները մտնում են պայքարի մեջ Հայտնի Է Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգստի տեղն ու ժամը Ինտենսիվ տեղումներ են սպասվում Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լողափնյա ֆուտբոլ «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է մաhացած 35-ամյա տղամարդՀայերը ոչնչացվել են երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանին համակրելու կասկածանքով․ Զատուլին Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում․ վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Վթար՝ Դիլիջանի ոլորաններում«Փորձագետը գնահատել է Հայաստանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու» ԵՄ-ի ծրագրերը»«Մասնագետ. Ո՞ր ոլորտը կոչնչացնի Հայաստանը ԵՄ-ին միանալուց հետո»Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. պատմության այս օրը (24 ապրիլ)Ամերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Տարադրամի շուկան՝ այսօրՈվքե՞ր են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբի պետերը. «Հրապարակ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովԱռաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքումԹրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոԵրևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը Թուրքիայում ընդունվել է 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենք Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրախորհրդի նախկին ղեկավարի միջև հանրային բախում է սկսվել Թուրքիայի թեմայով Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ»
Ամենադիտված