Ես հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս հրամայել եմ ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ցանկացած նավակ: Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակ բացել և ոչնչացնել ցանկացած նավակ՝ որքան էլ փոքր լինեն դրանք, որոնք ականներ են տեղադրում Հորմուզի նեղուցի ջրերում»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Թրամփը հրահանգել է եռապատկել աշխատանքների ծավալն:
«Որևէ տատանում չպետք է լինի։ Բացի այդ, մեր ականազերծող նավերը հենց հիմա մաքրում են նեղուցը։ Ես սույնով հրամայում եմ շարունակել այդ գործողությունը, բայց եռապատկված մակարդակով»,- եզրափակել է Թրամփը: