Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել Լիբանանին համագործակցել «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կոչ է արել Լիբանանին համագործակցել «Հըզբոլլահ» խմբավորման դեմ պայքարում։
«Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները կվերսկսվեն վաղը Վաշինգտոնում: Ես կոչ եմ անում Լիբանանի կառավարությանը. եկեք միասին աշխատենք այն ահաբեկչական պետության դեմ, որը «Հըզբոլլահը» կառուցել է ձեր հողի վրա: Դուք այս համագործակցության կարիքն ունեք նույնիսկ ավելի, քան մենք»,- հայտարարել է Սաարը:
«Դա պահանջում է բարոյական պարզություն և ռիսկի դիմելու քաջություն: Սակայն չկա որևէ կենսունակ այլընտրանք, բացի ձեզ և մեզ համար խաղաղ ապագա ապահովելուց»,- ընդգծել է հրեական պետության արտաքին գործերի նախարարն Իսրայելի անկախության 78-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում: