ԱՊԼ-ի տիտղոսը նվաճելուց 10 տարի անց «Լեսթեր»-ը դուրս է մնում Չեմփիոնշիփից
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելուց 10 տարի անց «Լեսթեր Սիթին» արդեն դուրս է մնում Չեմփիոնշիփից և իջնում անգլիական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն։
Երեկ «Աղվեսները» ոչ-ոքի (2-2) են խաղացել «Հալ Սիթի»-ի դեմ։ 44 խաղից հետո թիմն ունի 42 միավոր։ Մրցաշարի ավարտին դեռ երկու խաղ կա, բայց «Լեսթեր»-ն այլևս փրկվելու հնարավորություն չունի։
2015-16 թվականներին «Լեսթերն» իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ անակնկալ կերպովդարձել էր Անգլիայի բարձրագույն լիգայի չեմպիոն։