Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան. հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության (IRIB) պետական հեռուստատեսությունը։
Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադիի խոսքով հրադադարի երկարաձգումը թույլ կտա ԱՄՆ-ին կրկին հարվածել Իրանին։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հրամայել է շարունակել Իսլամական Հանրապետության շրջափակումը և պահպանել լիակատար մարտական պատրաստվածություն։