Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղին» Հայաստանի իշխանություններն օգտագործում են որպես քաղաքական գործիք, հատկապես նախընտրական այս շրջանում։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմն իր հետքը կարող է թողնել այս ճանապարհի՝ իրականություն դառնալու փաստի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանն առաջարկում է նախ քննարկել, թե ինչպիսին է TRIPP-ի նախապատմությունը։ «Ինչո՞ւ այս ծրագիրն առաջ եկավ և ի՞նչ նպատակներ ուներ։ Բաքուն և Անկարան հետևողականորեն Հայաստանից պահանջում էին միջանցք։ Որպեսզի Միացյալ Նահանգների կամ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերը հաջողվեին և ստանային որոշակի արդյունավետություն, պետք էր Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները համադրել այնպիսի մի նախագծի մեջ, որը սուր չէր ընկալվի Հայաստանում և միաժամանակ նահանջ չէր ընկալվի Ադրբեջանում և Թուրքիայում։ Այսպիսի իրավիճակում առաջ եկավ TRIPP նախագիծը, որը փորձ արվեց վերաֆորմատավորել որպես զուտ կոմերցիոն նախագիծ, ընդ որում՝ հատկապես Հայաստանի իշխանությունները ներկայացնում են սա որպես զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն, որը որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ, և որ օգոստոսին նախաստորագրված հայտարարությունը ենթադրում էր հավասարազոր կամ հայելային ճանապարհների բացում, ինչն, ըստ էության, հետագայում ավելի դետալիզացվեց, և պարզ դարձավ, որ Ադրբեջանում և Թուրքիայում ընկալումը այդպիսին չէ։ Ադրբեջանը և Թուրքիան այս նախագիծը ընկալում են որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Հատկապես սա ուղղված է արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ Եվրոպական միության հիմնական պետություններին և Միացյալ Նահանգներին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել նաև Միջին միջանցքի մաս կամ այլընտրանք։ Գիտենք՝ թե՛ Միջին միջանցքը, թե՛ մյուս միջանցքային նախագծերը, այդ թվում՝ նաև Չինաստանի նախաձեռնած գոտին և ճանապարհն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ադրբեջանը և Թուրքիան, ձգտելով սրան տալ աշխարհաքաղաքական աստառ, փորձում են ամեն գնով ճնշումը մեծացնել Հայաստանի վրա, որպեսզի դա իրականություն դառնա։ Ի՞նչ ունենք իրականության մեջ։ Ադրբեջանը շարունակում է այս ճանապարհն ընկալել որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ դրա մի մաս, Թուրքիան սա համարում է իր համար կարևոր տարանցիկ երթուղի, որը պետք է Միջին Ասիան կապի Թուրքիայի և վերջինիս միջոցով՝ Եվրոպայի հետ։ Մյուս կողմից՝ ունենք այն, որ մասնավորապես Ադրբեջանը պահանջում է և, կարծեք թե, ստացել է դրա համար անհրաժեշտ տեխնիկական լուծում, որպեսզի իր քաղաքացիները չհանդիպեն հայ սահմանապահներին։ Այս խնդիրը, ըստ էության, ևս լուծված է այն մեխանիզմներով, որոնք առաջարկում է TRIPP-ը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ սա մի նախագիծ է, որը ոչ թե Միացյալ Նահանգների համար ունի մեգանախագծի էֆեկտ, որից միլիարդավոր դոլարներ են հոսելու Միացյալ Նահանգներ, ինչ-որ դրամական միջոցներ են մտնելու Հայաստան, այլ սա ընդամենն իրական քաղաքական աստառի տնտեսական երանգավորումն է, որը պետք է Հայաստանում չառաջացնի որևէ դիմադրություն և զուտ որպես տնտեսական նախագիծ ընկալվի։ «Բնականաբար, այսպիսի ցանկացած պրոյեկտ չի կարելի դիտարկել զուտ տնտեսական, որովհետև այն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն, և այն երբեք իրականություն չէր լինի, եթե Ադրբեջանի պահանջը և ճնշումը չլիներ։ Եթե դա տեսականորեն լավ բան լիներ, ապա առանց Ադրբեջանի պահանջի այդպիսի բազմաթիվ ճանապարհներ կկառուցեինք, այդ թվում, օրինակ՝ հյուսիսային ճանապարհ։ Բայց քանի որ այն ունի քաղաքական, մասնավորաբար՝ տարածաշրջանային քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, ապա հենց Մեղրու հատվածում է նախատեսվում այսպիսի ճանապարհ, որին ասում ենք TRIPP։ Սա մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո, առանց որոնց Հայաստանում նման ճանապարհի անհրաժեշտություն չէր լինի։ Եթե սա դիտարկենք արդեն ԻրանՄիացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել հակամարտության դիտանկյունից, ապա կարծում եմ, որ այս նախագծի մասով հայտարարությունները, որ այն բնավ իրականություն չի դառնալու, կամ ուր որ է իրականություն կդառնա, երկուսն էլ չափազանցված են այն իմաստով, որ այս նախագիծն ունի երկու հստակ շահառու, որոնք հիմա ակտիվորեն փորձում են իրենց բաժին ճանապարհները կառուցել։ Կարծում եմ, որ այս երկու շահառուները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ամեն ինչ կանեն, որ այս ճանապարհն իրականություն դառնա։ Պատահական չէր, որ շեշտեցի՝ երբեք այսպիսի նախագծի կարիք չէր լինի, եթե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշում, պարտադրանք և սպառնալիք չլիներ։ Հետևաբար՝ այն հայտարարությունները կամ կանխատեսումները, որ TRIPP-ն իրականություն չի դառնա, կարծում եմ՝ չափազանցված են, որովհետև հիմնական երկու շահառուներն ամեն ինչ կանեն, որ դա իրականություն լինի եթե ոչ որպես TRIPP, ապա, լավագույն դեպքում, որպես այլ կարգավիճակ ունեցող նախագիծ»,-նկատում է մեր զրուցակիցը։ Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Քաղաքագետն ասում է՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան ցանկություն ունենա միանգամից բացել սահմանները և ի՞նչ է դրանից շահում։ «Եթե հիմա մեզ ասեն տնտեսական շահի և այլնի մասին, ապա դա ֆիկցիա է։ Թուրքիայի և, ընդհանրապես, ցանկացած նորմալ պետության համար ոչ այնքան տնտեսական շահն է գերակա իր ազգային անվտանգության համատեքստում, որքան հենց ազգային անվտանգության մյուս՝ առավել կարևոր բաղադրիչները։ Դրանցից թերևս ամենակարևորը պետության ազդեցության տարածումն է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև ուժային այլ հայեցակարգերի շրջանակներում։ Ինչո՞ւ Թուրքիան մինչև այսօր չի բացել սահմանը։ Էրդողանը հայտարարում էր, որ այս տարվա հունվարից խորհրդանշական քայլեր կարվեն Հայաստանի համար։ Ինչո՞ւ չեն արվել։ Պատճառը շատ պարզ է։ Նախ՝ հայթուրքական հարաբերությունները առանձին չեն հայ-ադրբեջանականից, և Թուրքիան հստակ նախապայմաններ է առաջադրել։ Այդ նախապայմանները եղել են միշտ, որքան էլ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ իր ժամանակ նախապայման չի եղել։ Հատկապես այդ նախապայմաններն ընդգծված են այսօր։ Քըլըչի հետ բանակցություններում հայտարարում էին՝ որևէ նախապայման չկա, պայմանավորվել ենք առանց նախապայմանների, ինչն արդեն նշանակում էր, որ հստակ նախապայմաններ գոյություն ունեն։ Թուրքական կողմը երբեք չի հրաժարվելու դրանցից։ Դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև առավել գլոբալ հարաբերություններին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան զուտ տարածաշրջանային է, որքան աշխարհաքաղաքական։ Դա պետք է բավարարի Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց երկար ու ծանր պրոցես է լինելու։ Թուրքիան փորձելու է հնարավորինս շատ բան ստանալ Հայաստանից։ Որքան շատ են խոսում բաց սահմանների մասին, այնքան ազդակները շատ են, որ այդ բաց սահմանները չեն լինելու, ինչքան քիչ խոսեն, այնքան արագ կլինի այդ պրոցեսը, իսկ եթե խոսում են դրա մասին պարբերաբար, նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորքային են»,-հավելում է նա։

Հարցնում եմ՝ իսկ մեր հանրությունը բաց սահմանների պարագայում կունենա՞ անվտանգության լիարժեք զգացում։ «Սա իրականում շատ կարևոր խնդիր է, որը հեշտ չէ լուծել. այն վերաբերում է ոչ միայն միջպետական, այլև միջէթնիկ, միջկրոնական հարաբերություններին։ Այն ատելությունը, որը գեներացված է ադրբեջանական, թուրքական հասարակությունների մեջ, առավել ևս՝ առավելապաշտական այն ձգտումները, որոնք նրանք ունեն, պարբերաբար դրսևորվելու են այս կամ այն ձևով, և մշտապես ունենալու ենք տագնապային իրավիճակներ, անկախ նրանից՝ դա կլինի միջպետական, թե հանրային մակարդակներում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Այս քվեարկությունը Իրանին զգուշացնող է․ Թրամփ Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 17 կառավարվող ավիառումբ․ 762 ուկրաինական ԱԹՍ Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելուVK-ի գլխավոր հավելվածն անհետացել է «App Store»-ից Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. 177,8 մլն դրամ է հատկացվել Անձրև, կարկուտ․ եղանակն այս օրերինԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին Փոփոխություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում. ինչ է պետք իմանալ Ողբերգական վթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱնտառային հրդեհներ Թուրքիայում Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Փոխարժեքի շուկայում անկում է անձանագրվելՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա Տոլստոյը հետխորհրդային հանրապետություններին. Եթե ուզում եք անկախ մնալ, եղեք Ռուսաստանի հետ Վերլուծաբան Պրիչին. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված է Երևանից Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»
Ամենադիտված