Պատերազմի շարունակությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին․ Փեզեշկիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատերազմի շարունակությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին, ուստի պետք է փնտրել դիվանագիտական լուծումներ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Պատերազմը անբարենպաստ է յուրաքանչյուրի համար, և սպառնալիքներին հակազդելիս անհրաժեշտ է օգտագործել բոլոր ողջամիտ և դիվանագիտական միջոցները՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, թշնամու նկատմամբ անվստահությունը և փոխազդեցություններում զգոնությունը մնում են էական», - նշել է Փեզեշկիանը։