Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչ հնարավորություններ եք տեսնում հարևանների հետ խաղաղության և  շարունակվող դիվանագիտության միջոցով, ինչպես նաև՝ ինչպիսին եք պատկերացնում զարգացող Հարավային Կովկասի ուժը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Թույլ տվեք միանալ թուրք գործընկերներին շնորհավորելու խոսքերին համաժողովի գերազանց կազմակերպման կապակցությամբ։ 

Կցանկանայի նաև անդրադառնալ այն մտքերին, որոնք հնչեցրին Հիքմեթն ու Լևանը՝ հատկապես ընդգծելով, որ այժմ առկա է բոլորովին նոր դինամիկա։ Գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս նոր դինամիկան տեսանելի է նաև տարբեր ֆորումներում։ Եթե նախկինում, ասենք՝ մեկ կամ երկու տարի առաջ, նույն հարթակում հանդես էին գալիս Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, բոլորն ակնկալում էին տեսնել լարված բանավեճ կամ բախում։ Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, համագործակցությունը և ունենալու իրական երկխոսություն։ Եվ սա շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում։ 

Այսպիսով, կարծում եմ, որ անցյալ տարի Վաշինգտոնում տեղի ունեցած օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան։ Եվ սա ներառական գործընթաց է։ 

Դուք խոսում եք աշխարհում առկա անորոշությունների մասին։ Եվ ինչ-որ պահի նույնիսկ զարմանալի է մտածել, որ Հարավային Կովկասն այս պահին աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկն է, այն դեպքում, երբ ամենուր խաթարված են լոգիստիկ և մատակարարման շղթաները, շարունակվում են պատերազմներ և այլն։ Այսօր Հարավային Կովկասում առկա կայունությունը մեր ամենամեծ մրցակցային առավելությունն է։ Սակայն, օրինակ, մատակարարման շղթաների խափանումները հավերժ չեն տևելու։ Եվ մենք պետք է բավական խելացի ու արագ լինենք՝ իրացնելու այն մրցակցային առավելությունները, որոնք ունենք։

Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխափան կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։

Ի վերջո, կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր հիմք էին այն զարգացումների համար, որոնք, օրինակ, անցյալ տարի ունեցել ենք Ադրբեջանի հետ։

Կարծում եմ՝ Հիքմեթը կկիսի իմ կարծիքը, որ մեր միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է»։

(...)

Հարց. «Վահան, ուզում եմ կրկին Ձեզ փոխանցել խոսքը։ Գիտեք, աշխարհում այժմ շատ է ապատեղեկատվությունը, բազմաթիվ են հակամարտությունները և անհամաձայնությունները, բայց այն, ինչ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում, համագործակցության դրական օրինակ է։ Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչպես են մարդիկ միասին աշխատում կառուցողական ձևով՝ ստեղծելով կայունություն և օգնելով հաղթահարել բաժանարար գծերը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Կցանկանայի նաև անդրադառնալ այստեղ հնչած որոշ մտքերին։ Հավանաբար պետք է սկսել նրանից, որ կայունության և խաղաղության կառուցումը պահանջում է ամենօրյա հոգատարություն։ Պետք է ամեն օր ներդրում անել, որպեսզի խաղաղությունն ինստիտուցիոնալացվի, ինչպես մենք Հայաստանում փորձում ենք անվանել այն գործընթացը, որը ներկայում ունենք։

Սակայն նաև կարևոր է, որ մենք կառուցում ենք տնտեսական կապեր։ Արդեն նշվեց, որ մենք սկսել ենք առևտուր Ադրբեջանի հետ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում նաև Հայաստանից դեպի Ադրբեջան կսկսենք որոշ ապրանքների արտահանում։

Էներգետիկ անվտանգությունը հնարավոր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ինչպես ճիշտ նշվեց, խոսքը վերաբերում է նաև ԹՐԻՓՓ նախագծին, որը Հայաստանը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ։

Խոսքը բազմամոդալ փոխկապակցվածության մասին է. երկաթուղիներ, ավտոճանապարհներ, ինչպես նաև էներգետիկ ցանցեր և խողովակաշարեր։ Եվ այստեղ մենք ունենք մեր սեփական շահը՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի էներգամատակարարումը, ինչպես նաև դառնալու տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից եկող էներգակիրների համար, որոնք ուղղվում են դեպի Եվրոպա։

Մենք շահագրգռված ենք նաև Սև ծովի ստորջրյա նախագծով, քանի որ Հայաստանը ներկայում Հարավային Կովկասի երեք երկրներից ամենամեծ կանաչ էներգիայի արտադրողն է, և քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես աշխատում են վերականգնվող էներգիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ՝ մեծ ներդրումներ կատարելով արևային էներգիայի մեջ, ինչպես նաև պլանավորելով կառուցել նոր ատոմակայան և այլն։

Եվ այստեղ համագործակցությունը ԵՄ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Մեզ համար դա ոչ միայն տնտեսական համագործակցություն է, այլ նաև Հայաստանի ժողովրդի ընտրություն, որը եվրոպական ձգտումներ ունի։ Եվ մենք ներկայում աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ սկսելու աստիճանական կամ ոլորտային ինտեգրումը Եվրոպական միության հետ։

Եվ այս առումով, իհարկե, Վրաստանի եվրոպական ապագան նույնպես մեզ համար շատ կարևոր է ինչպես աշխարհագրական, այնպես էլ փիլիսոփայական տեսանկյունից։ Մենք նաև անցյալ տարի ընդունել ենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենք, որը Հայաստանի կառավարությունն աստիճանաբար իրականացնելու է։

Ապագայում, եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ պետություն, … և թուրք գործընկերս ժպտում է՝ հաշվի առնելով Թուրքիայի փորձը»։

Հարց. «Այսպիսով Վահան, հենց այդ հարցի շուրջ ուզում եմ Ձեր կարծիքը լսել։ Գիտեմ, որ Աքիֆ բեյը ծիծաղում է, բայց որքանո՞վ է կարևոր ԵՄ-ն ձեզ համար։ Որո՞նք են ձեր հավակնությունները, ձգտումները և ի՞նչ ժամկետներ եք նախատեսում»։ 

Վահան Կոստանյան. «Այս պահին չեմ կարող խոսել 2028 թվականի ժամանակացույցի մասին, քանի որ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների մեծ մասը։

Մեզ համար ԵՄ ինտեգրման գործընթացն, առաջին հերթին, վերաբերում է բարեփոխումներին։ Դա նաև նշանակում է բարձրացնել երկրի կառավարման և տնտեսության որակն ու ստանդարտները և այլն։ Բայց եթե ապագայում մենք դառնանք ԵՄ անդամ պետություն, ես այս պահին չեմ կարող գնահատել, թե արդյոք Թուրքիան կլինի ԵՄ անդամ պետություն, թե ոչ, սակայն դա նաև կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ մեզ համար, քանի որ Թուրքիան մաքսային միության անդամ է։ Բայց հուսով ենք, որ մենք այդքան երկար չենք սպասի Թուրքիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խթանելու համար։

Հավանաբար վերջին մեկնաբանությունն իմ կողմից՝ նաև կիսվելու այն զգացումով, որը ես ունեցա նախորդ քննարկման ընթացքում. պետք է ընդգծեմ, որ այս պանելային քննարկմանը հանդես եկող բոլոր բանախոսները ապագային նայող, բաց մտքեր ունեն։ Բայց նաև պետք է ընդգծեմ, որ բաց մտքերը պահանջում են բաց սահմաններ։ Եվ հուսով եմ, որ դա մոտ ապագայում կփոխվի»։

Սեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելու
Ամենադիտված