Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը Հայաստանին խոստանում է խաղաղություն բարենպաստ պայմաններով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում տեղի է ունեցել մեղադրյալ օլիգարխ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, գրում է ng.ru–ն: Կազմակերպիչները պնդում են, որ մասնակցել է մոտ 40,000 մարդ, մինչդեռ իշխանամետ լրատվամիջոցները հաշվարկել են ոչ ավելի, քան 12,000: 2021-2024 թվականների բողոքի ցույցերի համեմատ, որոնք գլխավորել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, հանրահավաքը համեստ է եղել: Սակայն այդ բողոքի ցույցերի պատճառները տարբեր էին: Եթե նախկինում մարդիկ փողոց էին դուրս գալիս վախենալով կորցնել իրենց երկիրը Ղարաբաղյան պատերազմի և Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ֆոնին, ապա այժմ հիմնական պատճառը «Ուժեղ Հայաստանի» ցանկությունն է մտնել խորհրդարան և ձևավորել սեփական կառավարություն: Զարմանալի չէ, որ հանրահավաքում խարիզմատիկ հռետորների և ազգային հերոսների փոխարեն ելույթ են ունեցել Կարապետյանի հարազատները, իսկ որոշ մասնակիցներ միջոցառմանն էին բերվել ավտոբուսներով։ Մյուս կողմից, «Ուժեղ Հայաստան»-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր մրցակիցն է։ Եթե որևէ մեկը կարող է իշխանությունը խլել վարչապետ Նիկոլ Փաշինյանից 2026 թվականին, ապա դա Կարապետյանն է։

«Ես գրեթե մեկ տարի է, ինչ ձերբակալված եմ եկեղեցու և մեր ինքնության պաշտպանության համար։ Ես դեմ եմ արտահայտվել այն ռեժիմին, որը հայ ժողովրդին պահում է աղքատության, պատերազմի վախի և անհամաձայնության մեջ», - տեսաուղերձով դիմել է Կարապետյանը ամբոխին։ Մեղադրյալ օլիգարխը խոստացել է իր համաքաղաքացիներին, որ կստեղծի 300,000 աշխատատեղ և պրոֆեսիոնալ բանակ, որը կերաշխավորի հանրապետության անվտանգությունը։ Կարապետյանի խոսքով իր կառավարման օրոք Հայաստանը կդառնա խաղաղ, բարգավաճ և ուժեղ երկիր։ Բացի դա Կարապետյանը կոչ է արել հավաքվածներին չհավատալ Փաշինյանի թիմին, որը պնդում է, որ եթե ընդդիմությունը հաղթի, արդեն աշնանը կսկսվի նոր պատերազմ Ադրբեջանի հետ։ Միաժամանակ, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը խոստացել էվ անցյալում թողնել ներկայիս կառավարության «պարտվողական» քաղաքականությունը։ Մարդիկ, ովքեր հանրահավաքին բերել էին ինքնահռչակված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դրոշները, ակնհայտորեն գնահատել են այդ մոտեցումը։

Այնուամենայնիվ, մինչ Կարապետյանը ելույթ էր ունենում Երևանում, Փաշինյանը մեկնել էր Տաշիր։ Մեղադրյալ օլիգարխը ծնվել է այդ քաղաքում և հետագայում իր ընկերությունների խումբը անվանել է այդ քաղաքի անունով։ Այնտեղ նրան համարյա թե ձեռքերի վրա են տանում։ Վարչապետը լուսանկարվել էր երեխաների հետ, գրկել տարեցներին, ընդունել Ադրբեջանի հետ խաղաղության համար շնորհակալություն... Այս ամենը թվում էր ընդդիմությանը ծաղրելու փորձ։ Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ երևույթին, որոշակի աջակցություն է վայելում Տաշիրում, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանը՝ Երևանում։

Միևնույն ժամանակ, ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել կլոր սեղանի քննարկում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, որը միավորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Հայաստանից և Ադրբեջանից։ Հայկական պատվիրակությունը հարևան երկիր էր ժամանել ցամաքային սահմանով, հատել պաշտոնապես սահմանազատված հատվածը և անցել սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ «Այս սահմանային անցումը ինքնին ևս մեկ խորհրդանշական քայլ է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը», - ասվում է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ։ Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում և նրա շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում միմյանց բացատրել, թե ինչպես են իրադարձությունները դիտարկվում Բաքվից և Երևանից։ «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում հաստատելով այն համոզմունքը, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա», - պնդել են կազմակերպիչները։

Հիշեցնենք, որ սա «Խաղաղության կամուրջ» կլոր սեղանի երրորդ միջոցառումն է։ Փետրվարին ադրբեջանցի փորձագետները այցելել էին Երևան, իսկ նոյեմբերին հայերը Բաքու։ Ավելին, ապրիլի 11-ին Ադրբեջանը 887 տոննա դիզելային վառելիք էր ուղարկել Հայաստան։ Դա  նոր պրակտիկա չէ երկկողմ հարաբերությունների համար։ Առաջին մատակարարումները կատարվել են դեռ 2025 թվականի դեկտեմբերին։

«Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության օրակարգը բաղկացած է երկու փաստաթղթերից՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստից և 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում պետությունների ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարությունից։ Եթե Երևանում կառավարությունը փոխվի, Բաքուն կհետևի նոր իշխանությունների գործողություններին։ Եթե նրանք ցանկանան փոխել խաղաղության պայմանագրի տեքստը, ստիպված կլինեն հետ վերցնել իրենց ստորագրությունը։ Դա կքանդի բանակցային գործընթացը։ Եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից, դա նույնպես կունենա բացասական հետևանքներ։ Ավելին, բանավոր պայմանավորվածությունների վրա հիմնված գործողությունները կդադարեցվեն», - ng.ru-ին ասել է «Խաղաղության կամուրջի» մասնակից և Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Միաժամանակ նա նշել է, որ Բաքուն, հավանաբար, չի շարունակի Հայաստանի հետ միակողմանի սահման հաստատելու գործընթացը, որը Երևանը անվանել է զինված ագրեսիա, որը հանգեցրել է հանրապետության տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրերի օկուպացիային: Մամեդովի խոսքով Ադրբեջանի իշխանությունները, ընդհանուր առմամբ, գոհ են սահմանի ներկայիս վիճակից: Հարցեր են մնում էքսկլավների վերաբերյալ, բայց դա հրատապ հարց չէ:

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ACSSI) ղեկավար Հայկ Խալաթյանը, ընդհակառակը, կարծում է, որ իշխանության փոփոխությունը կարող է հանգեցնել Երևանի արտաքին քաղաքականության վերականգնմանը: «Փաշինյանի կառավարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ հիմնվելով «խաղաղություն ցանկացած գնով» սկզբունքի վրա, չնայած նրա քաղաքականությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ Բաքուն բացարձակապես հետաքրքրված չէ վերջնական խաղաղության համաձայնագրով։ Բաքուն հասկանում է, որ կարող է անընդհատ ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Փաշինյանից ուժային ճնշման և ապագայում խաղաղության ենթադրյալ խոստման դիմաց։ Հետևաբար, ընդդիմության իշխանության գալը, լինի դա «Ուժեղ Հայաստանը» թե մեկ այլ կուսակցություն, կօգնի փոխել բանակցային գործընթացի ներկայիս տրամաբանությունը և խաղաղություն հաստատել Հայաստանի համար ավելի բարենպաստ և արժանապատիվ պայմաններով, քան Փաշինյանն է առաջարկում», -  ասել է փորձագետը ng.ru-ի հետ զրույցում։

Նա նաև կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունները, թե ընդդիմության հաղթանակից հետո Ադրբեջանի հետ անխուսափելիորեն պատերազմ  կսկսվի, պարզապես վկայում են նրա այն փորձի մասին, որ վախեցնի ընտրողներին և ստիպի քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Իրականում, ներկայիս ընդդիմությունը կարող է ամրապնդել հարաբերությունները իր դաշնակիցների, առաջին հերթին Ռուսաստանի հետ, ինչը կօգնի չեզոքացնել Բաքվից եկող հնարավոր սպառնալիքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված