Մեծամորում ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 14-ին՝ ժամը 10։11-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 10։43-ին։ Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։