Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում մարտին ծնվել է ավելի քան 1500 երեխա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 633 մահ։ Մայրաքաղաքում 1527 երեխա է ծնվել՝ 775 տղա, 752 աղջիկ»,- ասաց Կարապետյանը։
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 20 000-ով՝ հասնելով 236 692-ի։