Ինչպե՞ս են Աղին բնակավայրի վթարից տուժած երեք երեխաները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Նույն վիճակն է, շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների հսկողության տակ են»,- ասաց Ծատրյանը։