Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանևրելով Փաշինյանը հայտնվել է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սայթաքուն լանջին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը կանգնած է դժվարին տնտեսական և քաղաքական դիլեմայի առաջ։ Երկիրը չի ցանկանում հրաժարվել Ռուսաստանի հետ իր շահավետ գործընկերությունից, բայց ձգտում է ստանալ արտոնություններ Արևմուտքից։ Ինչպես զրույցի ժամանակ ura.news-ին բացատրել են փորձագետները, Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններն արդեն իսկ լարված են, և առաջիկա իրադարձությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին նմանատիպ իրավիճակի։

Ըստ RUDN համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արևմտամետ դիրքորոշում է որդեգրել։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Արևմտյան ազդեցությունը Երևանի իշխող շրջանակներում երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան հիմա է, հավելել է նա։ «Հայաստանում կան երկու տրամագծորեն հակադիր շարժումներ։ Պատմության և տնտեսագիտության տրամաբանությունը թելադրում է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ, բայց դա հակասում է Երևանի որոշակի քաղաքական խմբերի շահերին։ Փաշինյանի գլխավորած ղեկավարությունը դանդաղ և աստիճանաբար շարժվում է դեպի Հայաստանի Ռուսաստանից պատմականորեն անջատվելու նպատակին», - բացատրել է քաղաքագետը։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի տնտեսությունը կողմնորոշված է Ռուսաստանի հետ համագործակցությանը, այդ թվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) համագործակցությանը: Մոսկվան Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորն է,  Շիրակում տեղակայված է ռուսական ռազմաբազա, ուստի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությունը նույնպես տրամաբանական է, շարունակել է ura.news-ի զրուցակիցը: Չնայած դրան, Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում նույնպես խնդրահարույց է Եվրամիությանը միանալու զուգահեռ ձգտման պատճառով։

Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-5-ին: Մասնակցելու են եվրոպացի ականավոր պաշտոնյաներ, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան: Միջոցառումը «արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան», նշում է հայկական կողմը: Բացի դա 2025 թվականի ապրիլի 4-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր խորհրդարանի կողմից հաստատված «ՀՀ-ի Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Միևնույն ժամանակ, Երևանը պնդում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք կասկածի տակ չեն եղել և երբեք չեն լինի: Փաշինյանը այդ մասին հայտարարել է ապրիլի 1-ին Կրեմլում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նա համաձայնել է Պուտինի հետ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհամատեղելի է, բայց նշել է, որ առայժմ հնարավոր է համատեղել այդ երկու օրակարգերը, իսկ երբ ժամանակը գա տնտեսական բլոկներին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու, ընդգծել է Փաշինյանը, հայ ժողովուրդը կկայացնի այդ որոշումը։
Երևանի և Մոսկվայի միջև իրավիճակն արդեն իսկ վատթարացել են, նշել է Սեմիբրատովը։ ԵՄ-ի ուղղությամբ ցանկացած հետագա քայլ Ռուսաստանի կողմից կընկալվի չափազանց բացասաբար։ Կարելի է ենթադրել, որ Կրեմլում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ Փաշինյանին հասկացրել են, որ երկու աթոռի վրա նստելն այլևս հնարավոր չի լինի, հավելել է ura.news-ի զրուցակիցը։ «Եթե Հայաստանը նույնիսկ ստորագրի Եվրոպական ասոցացման համաձայնագիրը, ապա, զուգահեռներ անցկացնելով 2013-2014 թվականների ուկրաինական Մայդանի հետ, նրա անդամակցությունը ԵԱՏՄ-ին կդառնա անիմաստ։ ԱՊՀ-ի շրջանակներում գոյություն ունեցող ազատ առևտրի գոտին նույնպես չպետք է տարածվի Հայաստանի վրա, քանի որ հակառակ դեպքում այն կդառնա եվրոպական ապրանքների կենտրոն, որոնք կհեղեղեն ԵԱՏՄ երկրների շուկաները վնասելով ներքին արտադրողներին։ Նման իրավիճակը քննարկվել է նաև Ուկրաինայի հետ 2013 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին», - հայտարարել է Սեմիբրատովը։

Բայց ինչու՞ է Փաշինյանը խաղադրույք կատարել Արևմուտքի վրա: Հայաստանը չի երկմտում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. անցյալում աշխարհաքաղաքական ընտրությունը կատարվել էր ԵԱՏՄ-ի օգտին, բայց հիմա միտում կա դեպի Արևմուտք, նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԵՄՕ) հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինը։ Նրա կարծիքով, Փաշինյանի հարաբերությունները Արևմուտքի հետ քաղաքականապես բավականին լավ են. նա հանդիպում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ, գործերը լավ են ընթանում։ Բայց տնտեսապես Արևմուտքի հետ Հայաստանի կապերը «ոչ մի տեղ տանող ճանապարհ» են, քանի որ առևտրային գործընկերությունները, ներդրումները և շուկաները կապված են Ռուսաստանի հետ, նշել է ura.news-ի զրուցակիցը։ «Փաշինյանը Արևմուտքի հետ կապված տեսնում է միայն քաղաքական շահեր և տնտեսական հեռանկարներ, - նշել է փորձագետը,– Հայաստանը երբեք չի միանա ԵՄ-ին, բայց Փաշինյանը ակտիվորեն վաճառում է այդ երազանքն ու հեքիաթը որպես նախընտրական հարթակ։ Ըստ երևույթին, նա կարծում է, որ չի կարող իր ներքին քաղաքական հարթակը կառուցել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վրա, ուստի խաղում է արևմտամետ խաղեր փորձելով համոզել հանրությանը Հայաստանի պայծառ եվրոպական ապագայի մեջ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր
Ամենադիտված