Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ
ՍՊՈՐՏՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճում:
Խորվաթական Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգ-թափերի վարժության եզրափակիչում` Համլետ Մանուկյանը հավաքելով 14.733 միավոր, կրկին առաջին հորիզոնականում է, ինչպես նախորդ` Եգիպտոսում կայացած խաղարկության ժամանակ:
