Ջեյ դի Վենսը ժամանել է Serena հյուրանոց․ կմեկնարկի ԱՄՆ-Իրան բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնխագահ Ջեյ դի Վենսը ժամանել է Serena հյուրանոց, որտեղ նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, հայտնում է NYT-ն:
Հիշեցնենք՝ Վենսը Իրանի հետ բանակցություններից առաջ կոշտ զգուշացումներ է արել Իրանին, որ չփորձեն «խաղեր խաղալ» ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։ Այդ բանակցությունները նախատեսված են Իսլամաբադում՝ այսօր։
Իրանից էլ իր հերթին հայտարարել են, որ չեն մասնակցի բանակցություններին, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Լիբանանի ռմբակոծությունը։
Լիբանանը և Իսրայելը համաձայնել են հանդիպել Վաշինգտոնում՝ քննարկելու հրադադարը։