Զելենսկին ևս Զատկի տոնի առթիվ հրադադար է հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս համաձայնվել է Զատկի տոնի առթիվ հրադադար հայտարարելուն և համապատասխան հրամանագիր է ստորագրել։
«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հայելային քայլերի։ Մենք այս տարի առաջարկել ենք հրադադար հայտարարել Զատկի տոների ընթացքում և համապատասխանաբար կգործենք»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Զելենսկին ղեկավարը շեշտել է, որ մարդիկ պետք է ունենան Զատիկ առանց սպառնալիքների և իրական շարժում դեպի խաղաղություն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հայտարարել է զինադադար։ Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ավարտը։