Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի երկու շաբաթվա ընթացքում․ Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, իրանց զինված ուժերը նույնպես կդադարեցնեն պաշտպանական գործողությունները։
«Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի երկու շաբաթվա ընթացքում՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքով՝ հաշվի առնելով առկա տեխնիկական սահմանափակումները»,- գրել է նա։