Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1982 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվող «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հունիսի 6-ին հյուրընկալելու է Երևանը։ Մեր երկիրն այս մրցույթում ունենալու է իր երրորդ մասնակցությունը։ 2012 թվականին մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։ Ստացված 130 հայտից և մոտ երկու ամիս տևած մրցույթներից հետո ժյուրին ընտրել է 11 մասնակցի։ Եզրափակչում նրանք ելույթ են ունեցել նվագախմբի հետ։ Արդյունքում հաղթել է Էլեն Վիրաբյանը։ Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթներին և գրանցել հաղթանակներ։ «Փաստի» աղբյուրները, սակայն, նշում են՝ Էլենը ծնվել և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, ունի ՌԴ քաղաքացիություն և տարաբնույթ մրցույթների մասնակցել է՝ որպես հենց այդ երկրի քաղաքացի։ Կասկածի տակ չդնելով նրա մասնագիտական ունակությունները և պրոֆեսիոնալիզմը՝ շատերի համար տարակուսելի է, թե ինչու բոլոր մասնակիցներից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, նախապատվությունը տրվեց ՌԴ քաղաքացուն։ Անգամ հարց է հնչում՝ գուցե սա հնարավորություն է շրջանցելո՞ւ եվրոպական պատժամիջոցները։ Չէ որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում ելույթ ունենալ իրենց դրոշի ներքո սպորտային, մշակութային տարբեր մրցույթների ժամանակ։

Մասնագիտական շրջանակներում հարց է առաջացել՝ ժյուրին, որի կազմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հոբոյահար, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի երկրորդ պատվիրակ Հայկ Հեքեքյանը, այս մրցույթում մասնակցելու համար ինչո՞ւ ընտրեց այն երաժշտին, որը փաստացի չի բնակվում Հայաստանում, մինչդեռ մրցույթում ներկայանում էին Հայաստանում բնակվող և սովորող երաժիշտներ, որոնք կարող էին ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրն այս մրցույթում։

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանի պատվիրակի ընտրության օրը մասնակիցներից ոմանց թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, ինչը ևս զարմանքի պատճառ է դարձել։ Նրանց նախապես խնդրել են ընտրել այլ հեղինակների ստեղծագործություններ։ Սա զարմանալի է նաև այն դիտանկյունից, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ուստի շատերն են տարակուսած՝ Հայաստանում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն անցկացվող մրցույթի՝ Հայաստանի պատվիրակի ընտրության փուլում ինչո՞ւ չեն հնչել մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի ԶՈւ-ն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ ներկայացուցիչ Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ամենադիտված