Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է եկել Իրանի շուրջ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունները մտահոգությամբ են ընդունել Իրանի շուրջ իրավիճակի սրումը. ՇՀԿ-ն օպերատիվ կերպով հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ և կողմ է քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը:

«ՇՀԿ անդամ պետությունները մտահոգությամբ են ընդունել Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություն է: Անցյալ տարվանից Իրանի շուրջ իրավիճակը բավականին լարված էր, իսկ փետրվարի 28-ին այն սրվեց: Ըստ էության, սկսվեց ագրեսիա մեր կազմակերպության անդամ պետություններից մեկի դեմ»,- հայտարարել է Երմեկբաևը ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Նա նշել է, որ ՇՀԿ-ն օպերատիվ կերպով ընդունել և հրապարակել է քաղաքական հայտարարություն, որում լուրջ մտահոգություն է հայտնվում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

«Հայտարարության մեջ պարունակվում է կոչ՝ կիրառելու քաղաքական-դիվանագիտական միջոցներ տվյալ հակամարտության և իրավիճակի կարգավորման համար: Ընդհանուր առմամբ, ՇՀԿ-ն մշտապես և անփոփոխ կերպով հանդես է գալիս ցանկացած հակասություն միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին: Այս հայտարարության ընդունմամբ ՇՀԿ անդամ պետությունները ևս մեկ անգամ հաստատել են իրենց հավատարմությունը այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգումը, ինչպես նաև կոչ են արել անթույլատրելի համարել ուժի կիրառումը ցանկացած միջազգային իրավիճակում»,- ընդգծել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ ՇՀԿ-ում անցյալ տարվա հունվարից ի վեր ընդունվել է չորս հայտարարություն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ներկայումս ՇՀԿ-ի արձագանքման միակ գործիքակազմը նման իրավիճակներին, որոնք վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը, հենց նման քաղաքական հայտարարություններն են: Հետևաբար, ՇՀԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»,- պարզաբանել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է հարթակ տրամադրել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների համար, եթե անդամ երկրները նման որոշում կայացնեն:

«Եթե լինի անդամ պետությունների նման ցանկություն, նման որոշում, իսկ ՇՀԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ՇՀԿ-ն միշտ պատրաստ է հարթակ տրամադրել»,- ասել է նա:

Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ
Ամենադիտված