«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է ամսվա լավագույն մասնագետ
ՍՊՈՐՏԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և ֆուտբոլային մեկնաբանների քվեարկության արդյունքներով:
Նախորդ ամիս երևանյան թիմը հայ մասնագետի գլխավորությամբ հաղթել է անցկացրած բոլոր երեք խաղերում և ստանձնել առաջնության առաջատարի դիրքը: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն է, իսկ երրորդ տեղում «Գանձասար»-ի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն է: