Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից առնվազն երեք տեսակի միջազգային հանցագործություն է կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից առնվազն երեք տեսակի միջազգային հանցագործություն է կատարվել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող ՀՀ Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի անդամ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Արցախյան հակամարտության և ադրբեջանական հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ» մասնագիտական հաշվետվությունը:
Նա նշեց, որ փորձագիտական խումբը նման եզրակացության է եկել փաստերի վերլուծության արդյունքում:

Ա. Խզմալյանի ներկայացմամբ, ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո հայտնվել են ընդհանուր թվով 31 անձ կամ անձանց մարմիններ, որոնցից 26-ի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել են պատերազմական հանցագործություններ. նրանք խոշտանգվել են, սպանվել կամ նրանց մարմիններն անարգվել են:

Մասնավորապես, Թալիշում 3 անզեն քաղաքացիական անձանց նկատմամբ կատարվել է սպանություն և մարմինների անարգում, ծեր կնոջ նկատմամբ՝ նաև խոշտանգում, ինչը հաստատվում է փորձագետների եզրակացությամբ: Բացի այդ, առկա է երկու զինծառայողի գլխատման դեպք, որից առաջինը՝ մահացած վիճակում է եղել: Գլխատումը կատարվել է ողջ մնացած զինծառայողի ներկայությամբ: Մյուս զինծառայողը գլխատվելիս ողջ է եղել:

«Համապատասխան անձիք խոշտանգումների են ենթարկվել սոսկ իրենց ազգային պատկանելիության, այսինքն՝ խտրականության վրա հիմնված պատճառով: Ուստի ադրբեջանական զինուժի համապատասխան արարքները միանգամայն հանդիսանում են խոշտանգում ըստ միջազգային իրավունքի, և ենթակա են որակման որպես մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում և միջազգային  հանցագործություն: Միաժամանակ, Թալիշ գյուղում սպանված խաղաղ բնակիչների, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների դիակների խեղումն Ադրբեջանի զինուժի կողմից հանդիսանում է պատերազմական հանցագործություն և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում: Զուգահեռաբար այս արարքները խախտում են Ադրբեջանի պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտում՝ դաժան ու անմարդկային վերաբերմունքի արգելքի մասով»,- ասաց Ա. Խզմալյանը:

Նրա խոսքով, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են, որ այդ հանցանքներն ունեցել են համակարգված բնույթ, պայմանավորված են եղել ադրբեջանական ղեկավարության որոշումներով,  ինչը ևս թույլ է տալիս խոսելու այն մասին, որ սա ոչ թե անհատական հանցագործություններ են, այլ պետական մակարդակով արված արարքներ:

Մասնագիտական հաշվետվության մեջ բացի ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած հանցագործություններից, ներկայացված է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականության, հայատյացության ուղղությամբ տարվող քայլերը, ինչպես նաև լրատվամիջոցներում և համացանցում ատելության և թաշնամության քարոզչությունը:

«Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի  ինքնորոշման իրավունքն այլ կերպ, քան արտաքին ինքնորոշման իրավունքի իրականացման միջոցով, հնարավոր չէ: Դա ապացուցում է նաև այսօրվա Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ հենց հակահայկական քաղաքականության շրջանակներում»,- նշեց ՀՀ Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի անդամ Տարոն Սիմոնյանը: 

Նա նշեց, որ ատելության խոսքը, ռասիստական քարոզչությունն Ադրբեջանում պետական իշխանությունների մակարդակում է գտնվում:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը, լինելով  միջազգային մի շարք  փաստաթղթերի մասնակից, որոնք արգելում են  ռասիստական քաղաքականությունը, ատելության քարոզը հասարակության ներսում, ոչ միայն խախտում են կոնվենցիոն  դրույթները, որոնք պահանջում են պետություններից պայքար մղել այդպիսի քաղաքականության դեմ, այլ ինքն է սեփական գործողություններով նման քաղաքականություն վարում: Դա բազմաթիվ ապացույցներով առկա է: Միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորություններն Ադրբեջանը միանշանակորեն խախտում է»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի անդամ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ  մասնագիտական եզրակացության մեջ բերված բոլոր հղումները կատարված  են անվիճելի աղբյուրների վրա, օրինակ՝ Ադրբեջանի նախագահի ելույթները, որոնք բաց ռեսուրսում կան, դասագրքեր: Մասնագիտական կարծիքը կազմելիս, նրա խոսքով, փորձագետներն օգտվել են նաև քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովայի և «Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանի աշխատություններից, ովքեր լուրջ աշխատանք են կատարել ատելության խոսքի և ռասսայական քարոզչության առումով:

Նա տեղեկացրեց, որ արդեն հաջորդ շաբաթ մասնագիտական կարծիքը թարգմանված կլինի անգլերեն, իրենք տարածելու են հնարավոր բոլոր միջազգային հարթակներում, իրենց գործընկերներին, ներկայացնելու են կառավարությանը՝ խնդրելով իրենց հետագա գործառույթների մեջ տարածել:

Տարոն Սիմոնյանի խոսքով, հայկական կողմից մշակված մասնագիտական կարծիքները, իրավական վերլուծությունները շատ ավելի հիմնավոր են, փաստական հանգամանքներով հագեցած, շատ ավելի լուրջ և անկողմնակալ, կարող են հիմք հանդիսանալ ցանկացած միջազգային ատյանում նման խնդիր բարձրացնելու համար:

Հարցին, թե կարո՞ղ է այս աշխատանքը իրավական ընթացք ունենալ, Ա. Խզմալյանն ասաց. «Այն եզրակացությունները, որոնք առկա են, կարող են դրվել որպես հիմք որոշակի իրավական գործընթացների, բայց դա սոսկ իրավական գործընթաց չէ, որը կարող է որևէ անհատ ձեռնարկել, այլ ընդհանուր պետական քաղաքականության մեջ քաղաքական գործընթացների հետ զուգահեռ ձեռնարկվելիք որոշակի քայլեր են: Ասել, որ հիմա կարելի է սկսել լոկ իրավական գործընթաց, կարծում եմ, դժվար է»:

Աղբյուր` Panorama.am

«Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով
Ամենադիտված