Իրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավերից մեկին։
APA-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։
Ըստ նախարարության՝ տանկերը հարձակման է ենթարկվել երեք թևավոր հրթիռներով։
«Երկու հրթիռ չեզոքացվել է, իսկ երրորդը հարվածել է Qatar Energy-ի կողմից վարձակալված տանկերին», – հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։
21 անդամից բաղկացած անձնակազմը տարհանվել է, զոհեր չկան։