ԱՄՆ-ն անսպասելի պատճառ է գտել Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ Իրանում պատերազմը չափազանց հեռու է գնացել «հիմա դադարեցնելու համար»։ Նրա խոսքերը մեջբերել է CNBC-ն։
Նա հավելել է, որ «սա տեսանելի կլինի»։ ՄԱԿ-ում նախկին դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները կատարել է աշխատանքի 75%-ը, իսկ ամերիկյան զինվորականները «հրաշք» են գործել։
«Կարծում եմ՝ կայացված որոշումները ճիշտ էին, բայց եթե դուք ինչ-որ բան եք անելու, արեք դա ճիշտ և հասցրեք մինչև վերջ, որպեսզի մենք երբեք այլևս գործ չունենանք իրանական ռեժիմի հետ», - ասել է Հեյլին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն՝ Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։ Ավելին, կային հաղորդագրություններ իրանցիների կողմից Հորմուզի նեղուցը փակելու մասին, որը կազմում է ծովային նավթի փոխադրումների մոտ 30%-ը, և Պարսից ծոցի երկրներում նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Սա հանգեցրեց նավթի գների կտրուկ աճի՝ հասցնելով այն չորս տարվա ամենաբարձր մակարդակին։