Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պարում է Վաշինգտոնի ու Վարշավայի երաժշտության տակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարշավան «Թրամփի խաղաղության և բարգավաճման ուղու» նախագիծը (TRIPP) համարում է Լեհաստանի աշխարհաքաղաքական շահերից բխող։ Այդ շահերը կայանում են Կովկասում Ռուսաստանի ներկայությունը հնարավորինս նվազագույնի հասցնելու մեջ, գրում է ritmeurasia.ru–ն։

Ամերիկացիների կողմից Բաքվի և Երևանի հետ մշակված համաձայնագիրը սահմանում է, որ TRIPP-ի շրջանակներում տրանսպորտային կապերը նախատեսված են ներքին և միջազգային բեռնափոխադրումների և խաղաղությունը խթանելու համար հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի սկզբունքների վրա։ Չնայած նրան, որ Երևանն ու Բաքուն տարածքային ամբողջականության հասկացությունը մեկնաբանում էին տրամագծորեն հակառակ կերպ, սակայն ԱՄՆ ճնշման տակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր իրավաբանորեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, այսինքն այն, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Եվ համաքաղաքացիների զայրացած քննադատությունից խուսափելու համար Փաշինյանը մեղքը բարդել է Ռուսաստանի վրա։ Նա, իբր, չի կարողացել պաշտպանել Հայաստանը Ադրբեջանից, խանգարել է Երևանին արևմտյան կառույցներին (ԵՄ, ՆԱՏՕ) ենթադրաբար ավելի շահավետ ինտեգրմանը և խոչընդոտել է տարածաշրջանում Հայաստանի ազգային շահերի իրականացմանը։ Սակայն Փաշինյանը չի կարողանում հստակ բացատրել, թե ինչպե՞ս է Մոսկվան խոչընդոտել Երևանին և ի՞նչ հայկական շահերի է խոչընդոտել Ռուսաստանը, այսինքն մեղադրանքները, թե Ռուսաստանը չի փրկել Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական բանակից, բացարձակապես անհեթեթ են։ Երևանը երբեք պաշտոնապես չի ճանաչել Արցախը, Փաշինյանը չի թույլատրել Հայաստանից կամավորներ ուղարկել Ղարաբաղի հայերին օգնելու համար։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ավելի հայամետ լիներ, քան ինքը՝ Հայաստանը։ Անտեսելով ընդդիմության քննադատությունը, որը դժգոհ է Երևան-Բաքու խաղաղության պայմանագրից և տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է համարում ոչ թե Վաշինգտոնին, այլ Մոսկվային, Փաշինյանը հայտարարել է. «Խոսելով երաշխավորների մասին: Ինչ վերաբերում է խաղաղապահների գործունեության հետևանքներին, մենք ամեն ինչ տեսել ենք, և այն ուժերը, որոնք մեզ երկու անգամ նույն փոցխի վրա ոտք դնելու են հասցնում, պետք է անվերապահորեն մերժվեն»: Խոսքը վերաբերվում է 2020–2024 թվականներին տարածաշրջանում տեղակայված ռուս «կապույտ սաղավարտներին»: Ինչքան էլ որ Փաշինյանը զրպարտի ռուս զինվորներին, պարզ է, որ առանց նրանց ներկայության տեղի հայ բնակչության ճակատագիրը կարող էր շատ ողբերգական լինել հաշվի առնելով եղած միջև թշնամանքի մակարդակը:

Բացի դա Թրամփի երթուղին, ըստ Փաշինյանի, կիրականացվի խստորեն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում: Սակայն դա ամբողջովին ճիշտ չէ: Չնայած Երևանը հրաժարվում է հետևել Ադրբեջանի օրինակին և TRIPP-ը անվանել Զանգեզուրի միջանցք, բայց փաստը մնում է փաստ. ռազմավարական նախաձեռնությունը գտնվում է Ադրբեջանի ձեռքում, Վաշինգտոնը իրականացնում է նախագծի ընդհանուր ղեկավարումը, իսկ Հայաստանը այդ ցուցակում շատ ցածր տեղ է զբաղեցնում։ TRIPP-ը, որը անցնում է Հայաստանով՝ Իրանի սահմանի մոտ, կկապի Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզի հետ: Բաքուն կստանա մուտք դեպի ռազմավարական կարևոր տրանսպորտային զարկերակ: Վաշինգտոնը, իր հերթին, կստանա հայ-իրանական սահմանի մի հատվածի վերահսկողությունը: Հաջորդ տրամաբանական քայլը կլինի 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից և այնտեղ ԱՄՆ ռազմական ներկայության հաստատումը։

Այժմ, երբ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է Իրանի հետ, պարզ է, թե որքան լավ կլինի ամերիկացիների համար իրանցիների քթի տակի այդ հենակետը: Եթե ոչ հիմա, ապա ավելի ուշ, Վաշինգտոնը ակնհայտորեն բաց չի թողնի նման հնարավորությունը:

Իսկ Լեհաստանը հեռվից է ուշադիր հետևում իրավիճակին: Թուրքիայի աճող դերի ֆոնին ոչ միայն Բաքվում, այլ նաև Հայաստանում, Մոսկվան այլևս անվիճելի ուժի կենտրոն չէ Հարավային Կովկասում, գոհունակությամբ գրում են լեհական վերլուծական կենտրոնները։ Հարավային Կովկասում քաղաքական գործընթացների դինամիկան լավատեսություն է ներշնչում լեհերի մոտ։ Եթե ԱՄՆ–ը ամրապնդվի, ապա ՌԴ–ի ներկայությունը կնվազի, և Բաքուն ու Երևանը կհետևեն արևմտամետ ուղուն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում իր հակառուսական տրամադրությունները։ Ի տարբերություն նրա, Փաշինյանը փորձում է նախ օգտվել ԵԱՏՄ–ից, ապա անցնել ԱՄՆ և ՆԱՏՕ։ Եվ որպես դրա հաստատում ամերիկա-հայկական համաձայնագրի բովանդակության նկարագրությունն է, գրում է լեհական մամուլը. «Ռազմական համագործակցության տարրերի պակաս չկա. համաձայնություն է ձեռք բերվել 11 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան V-BAT ԱԹՍ–ների վաճառքի վերաբերյալ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը այդ կապակցությամբ հայտարարել է, որ «Նախագահ Թրամփը հիանալի հասկանում է, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցը զսպման իրական գործիքներ ունենալն է, իսկ դրա լավագույն միջոցը ԱՄՆ–ի ունեցած աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է»:

ՀՀ-ի ներսում բացասական արձագանքները, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դիմադրությունն են նշվում որպես հիմնական պոտենցիալ մարտահրավերներ, քանի որ երկու երկրներն էլ զգուշանում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախագծից: Լեհ վերլուծաբանները նշել են. «Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ վատթարացել են ամբողջ իրավիճակին ավելացնելով աշխարհաքաղաքական անորոշություն, և Իրանը կարող է դառնալ անորոշության ավելի մեծ աղբյուր»:

Ոչինչ ոչ ավելացնելու, ոչ էլ կրճատելու: Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր սեփական ժողովրդի շահերի դեմ: Հեռավոր ռազմավարական կողմնակիցի, այս դեպքում ԱՄՆ–ի որոնումները աշխարհագրորեն և մշակութային առումով ավելի մոտ գտնվող Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու փոխարեն, Հայաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական անկայունության մի շրջան, որը կարող է ցնցել հայկական պետականության հիմքերը, նույնիսկ եթե այսօր ամեն ինչ արտաքուստ հանգիստ է թվում: Աշխարհաքաղաքականությունը երկար խաղ է, և Արևմուտքը չի բաց թողնի այդ հնարավորությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված