«Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի
ՍՊՈՐՏԱնգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի, հաղորդում է Sport.es-ը։
Հավաքականների հանդիպումներից վնասվածքներ ստացած են ակումբ վերադարձել Մարտին Սուբիմենդին, Բուկայո Սակայն, Դեքլան Ռայսն ու Նոնի Մադուեկեն։
Վնասվածքներ ունեն նաեւ Ուիլյամ Սալիբան, Գաբրիել Մագալյանսը, Լեանդրո Տրոսարդը, Էբերեչի Էզեն, Մարտին Էդեգորը, Յուրիեն Տիմբերն ու Պիերո Ինկապիեն։
Պրեմիեր լիգայի 31 խաղից հետո «Արսենալը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Արսենալը» նաեւ շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում եւ Անգլիայի գավաթի խաղարկությունում։