Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է վրացական Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը:
Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կանանց հավաքականում ընդգրկվել են` 53 կգ` Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան, 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան, 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան, 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան, +86 կգ` Տաթև Հակոբյան:
Կանանց թիմի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Տղամարդկանց հավաքականում են` 60 կգ` Գառնիկ Չոլաքյան, 71 կգ` Գոռ Սահակյան, 79 կգ` Մարտին Պողոսյան, 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ` Արա Աղանյան, 110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, +110 կգ` Վարազդատ Լալայանը:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, երկրորդ մարզիչը` Դավիթ Մուրադյանը: