Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական զարգացումները գնալով ավելի սուր բնույթ են ստանում՝ ընդգրկելով ոչ միայն քաղաքական դաշտը, այլև ազգային և հոգևոր ինստիտուտները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աշխարհահռչակ բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում հայտարարել է, որ երկրի գործող վարչապետը նպատակ ունի վերահսկողություն հաստատել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ այս գործընթացը բնորոշելով որպես համակարգված ճնշում։

Կարապետյանը խիստ քննադատել է այն խոսույթը, որն օգտագործվում է եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Նրա գնահատմամբ՝ վարչապետը անցել է թույլատրելիի սահմանը՝ հրապարակայնորեն վիրավորելով եկեղեցու առաջնորդին և հոգևոր դասին։ «Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել Հայ եկեղեցու առաջնորդին՝ մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների և քահանաների»,- նշել է նա։

Քաղաքական գործիչը ներկայացրել է նաև այն իրադարձությունները, որոնք, ըստ նրա, վկայում են հակաեկեղեցական դիրքորոշման խորացման մասին։ Մասնավորապես, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումների մասին, նա նշել է, որ վերջինիս նկատմամբ սկսվել է քաղաքական հետապնդում այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն աջակցություն է հայտնել եկեղեցուն։ Կարապետյանի փոխանցմամբ՝ ուժային կառույցների ներգրավմամբ իրականացված գործողությունները կրել են ցուցադրական բնույթ։ «Սամվել Կարապետյանը՝ իմ հորեղբայրը, ասաց, որ դա անընդունելի է և վարչապետը պետք է դադարեցնի այդ արշավը։ Դրանից հետո հատուկ ջոկատայիններ ուղարկվեցին նրա տուն։ Սակայն, քանի որ նա մեծ հեղինակություն ունի, հազարավոր մարդիկ հավաքվեցին այնտեղ։ Երբ ուժայիններից հարցրին՝ կա՞ արդյոք ձերբակալման հրաման, նրանք պատասխանեցին, որ չկա։ Բայց մի քանի ժամ անց նրան ձերբակալեցին»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Այս հայտարարությունները, անկախ դրանց քաղաքական գնահատականներից, նոր լարվածություն են հաղորդում եկեղեցի-պետություն հարաբերություններին, որոնք պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Եկեղեցին, լինելով ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկը, ցանկացած ճնշման կամ միջամտության վերաբերյալ արձագանք է առաջացնում հասարակության լայն շերտերում։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իր գնահատականները Մերձավոր Արևելքում և հատկապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն բնորոշելով որպես օրհասական։ Անդրադառնալով Իրանի կողմից Ադրբեջանին հնարավոր հարվածների մասին շրջանառվող տեղեկություններին՝ նա նշել է, որ այս պահին Թեհրանի առաջնահերթությունը ներքին կայունության պահպանումն է։ «Նրանք գրեթե ամեն օր կորցնում են ղեկավար կազմի ներկայացուցիչներին, և նման պայմաններում նոր ճակատ բացելը կնշանակի բախվել նաև Թուրքիայի հետ, ինչը կարող է վերածվել երկարատև ցամաքային պատերազմի»,- ընդգծել է նա։

Կարապետյանը զգուշացրել է, որ Իրանի հնարավոր փլուզումը կարող է առաջացնել գլոբալ մասշտաբի ճգնաժամ։ Նրա խոսքով՝ 90 միլիոնանոց երկրի ապակայունացումը կհանգեցնի զանգվածային միգրացիայի, լոգիստիկ ուղիների խափանման, նավթի գների կտրուկ աճի և համաշխարհային տնտեսական լուրջ հետևանքների։ «Սա կարող է բերել համաշխարհային դեպրեսիայի և գնաճի այնպիսի մակարդակի, որը կզգացվի բոլոր երկրներում՝ առանց բացառության»,- նշել է նա։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ առկա հակամարտությունների հիմքում ընկած է անվտանգության երաշխիքների բացակայությունը։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է նոր համապարփակ միջազգային համաձայնություն, որը կկանխի լայնամասշտաբ պատերազմի վտանգը։ «Մեզ պետք է նոր Վեստֆալյան համաձայնագիր՝ դիվանագիտական լուծում, մինչև պատերազմը կկլանի ամբողջ տարածաշրջանը։ Հակառակ դեպքում, Իրանը կարող է կանգնել տարածքային ամբողջականության կորստի առաջ, ինչը կդառնա գլոբալ խնդիր»,- եզրափակել է նա։

Ընդհանուր առմամբ, հնչեցված գնահատականները վկայում են, որ Հայաստանը գտնվում է միաժամանակ մի քանի ճակատներում ձևավորվող լարվածությունների կիզակետում՝ ներքաղաքական, հոգևոր և տարածաշրջանային։ Ստեղծված իրավիճակում վճռորոշ է դառնում՝ արդյոք հնարավոր կլինի պահպանել ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և խուսափել այն զարգացումներից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ պետության և հասարակության համար։

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը
Ամենադիտված