«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 70 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը պատրաստ չէ վճարել նման գումար: Բացի այդ, կապտանռնագույններն այս պահին առաջնահերթություն են համարում հարձակվողի ձեռքբերումը:
Ընթացիկ մրցաշրջանում իտալացի պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո: