Իրանը hարվածել է Դուբայում ամերիկացի զինվnրականների թաքստnցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը հարձակվել է Դուբայում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրերի վրա։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Անցած ժամերի ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմատիեզերական ուժերի քաջարի մարտիկների կողմից հայտնաբերվել և հրթիռներով ու թիրախային ԱԹՍ-ներով հարվածների են ենթարկվել Դուբայում գտնվող երկու թաքստոցներ. առաջինում թաքնվում էր ավելի քան 400 ամերիկացի զինվոր, երկրորդում՝ ավելի քան 100: Նրանց հասցվել է շատ մեծ վնաս»,- նրա խոսքերն է մեջբերել IRIB-ը:
Դրանից քիչ առաջ Զոլֆաղարին պատմել էր, որ Իրանը ոչնչացրել է լիցքավորող ինքնաթիռ Սաուդյան Արաբիայի «Փրինս Սուլթան» ավիաբազայում: Ըստ WSJ-ի տվյալների՝ 12 ամերիկացի վիրավորվել է:
Իրանցի պաշտոնյան նաև հստակեցրել է, որ հարվածի տակ է հայտնվել Օմանի Սալալա նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցության նավը: