Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան
ՍՊՈՐՏ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո։ Մատեո Մորետտոյի խոսքով՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրային իրավիճակը միլանյան ակումբի հետ մնում է բարդ, գրում է Euro football-ը։
37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին, սակայն կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները կանգ են առել։ Եթե Մխիթարյանը չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ, կիսապաշտպանը կարող է մտածել կարիերան ավարտելու մասին։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին՝ որպես ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: