Ջրային դիետան կօգնի շատ արագ ազատվել ցելյուլիտից
ՖՈՏՈՄասնագետները անընդհատ փորձում են գտնել ցելյուլիտից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը: Երկարատև գիտափորձերից հետո, նրանք եկել են այն եզրահանգման, որ ջուրը ցելյուլիտից ազատվելու հարցում ամենակարևոր միջոցն է:
Ամերիկացի մասնագետները մշակել են հատուկ սննդակարգ, որը օգնում է ոչ միայն ավելորդ քաշից ազատվելու, այլև մաշկային խնդիրները վերացնելու հարցում:
Ջրային դիետան իր մեջ ներառում է նաև բանջարեղենի, ձկան, ցածր յուղայնությամբ մսի, ձվի և յոգուրտի օգտագործում: Այս դիետան բացառում է հացի, խմորի և քաղցրի օգտագործումը: Անհրաժեշտ է խմել առնվազն 2 լիտր ջուր և պետք է դա սկսել առավոտյան:
Մասնագետները նշել են, որ թույլատրելի սնունդը պետք է օգտագործել մինչև ժամը 20.00-ն և ամեն անգամ սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ պետք է մի բաժակ ջուր խմել: Դիետայի առաջին մի քանի օրվա ընթացքում հնարավոր է փքվածության զացողություն, հաջորդ շաբաթներին, երբ օրգանիզմը հարմարվի օգտագործվող ջրի ծավալին, փքվածության զգացողությունը կվերանա և մարդն իրեն առույգ կզգա: Այս դիետան երաշխավորում է 1 շաբաթում առնվազն 4 կիլոգրամի կորուստ: