Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ոչ լեգիտիմ իշխանություններին չեմ հետևում։ Իրենց քարոզարշավներին՝ ևս»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նշում է՝ շատերս աչքի առաջ ունենք փաստական տվյալները, որոնցից ելնելով՝ կարող ենք հստակ հասկանալ այժմ հնչող հայտարարությունների իրական նպատակը։ «Մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ 99 տարով պայմանագիր են կնքել, որով ապահովել են Հայաստանի գոյատևումը։ Դրանից հետո ասում է՝ գիտեք ինչ, երբ ասել էի, որ 99 տարով ապահովել էի Հայաստանի գոյատևումը, խաբել էի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք խաբեբաներին ո՞նց եք վերաբերվում։ Բոլոր փաստական տվյալները կան բաց ռեսուրսներում։ Այսօրվա խոսույթը համեմատեք մի քանի ամիս առաջ ասված ցանկացած հայտարարության հետ, և ստացեք ցանկացած հարցի պատասխանը։ Օրինակ՝ սկսած նրանից, որ բոլորիս ասել են՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրվել է «Խաղաղության պայմանագիրը»։ Եթե դա ստորագրված է, ինձ մեկը կբացատրի՝ ինչպե՞ս է ստացվում, որ այս սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ո՞ւմ հետ են ստորագրել այդ փաստաթուղթը։ Թշնամու հետ։ Պատերազմը ո՞վ է սկսում։ Թշնամին։ Հայաստանի վրա ո՞վ պետք է հարձակվի, օրինակ՝ Նոր Զելանդիա՞ն»,-նկատում է Պողոսյանը։

Ստացվում է, որ դասական շանտաժի հետ գործ ունե՞նք։ «Ոչ միայն շանտաժ է։ Տեսեք, նախընտրական քարոզարշավն արդեն սկսել են՝ խախտումներով և մնացյալ ամեն ինչով։ Այս իրավիճակում ասում է՝ չեմ լինի վարչապետ, կսկսվի պատերազմ։ Հետո կասի՝ տեսաք, ես ձեզ ասել էի՝ կլինեմ վարչապետ, պատերազմ չի սկսվի, կամ էլի կսկսվի, այդ ժամանակ էլ կասի՝ «նախկիններն» են մեղավոր, նախընտրական շրջանում այնքան խոսեցին, պատերազմ սկսվեց։ Հիմա մեզ ասում են, որ 2020 թվականի պատերազմը նախորդ 30 տարվա հետևանքն էր։ Այդ ժամանակ էլ կասեն, որ այս պատերազմը հետևանքն էր նրա, որ քարոզարշավի ժամանակ ինչ-որ բաներ են ասվել։ Օրինակ՝ Թևան Պողոսյանն ասել է, որ Արցախի Հանրապետությունը կա, արցախյան թեման փակված չէ։ Կամ կասի՝ լրագրողները հոդվածներ գրեցին, պատերազմը սկսվեց։ Մեղքն ինչ-որ մեկի վրա կգցի։ Ի՞նչ կլինի սեպտեմբերին։ Իսկ վստա՞հ ենք, որ, օրինակ՝ Ամերիկայի և Իրանի միջև հարաբերություններն այնպես չեն դասավորվելու, որ սեպտեմբերին այստեղ կարող են գործողություններ սկսել։ Իրանը որոշի, որ TRIPP ծրագիրը պետք է «փակի»։ Վստա՞հ ենք, որ, օրինակ՝ երրորդ համաշխարհային պատերազմը սկսված չի լինելու, և միգուցե Ռուսաստանն է այստեղ իր շահերը ինչ-որ ձևով պահելու։ Կամ՝ միգուցե Թուրքիա՞ն է Իրանի վրա հարձակվելու և այդ տարածքն օգտագործի։ Չեմ կարող ասել՝ ինչ է լինելու սեպտեմբերին։ Հիմա այդ թեզը կշրջանառեն, այդ օրը կգա, կլինի պատերազմ, կասեն՝ ասում էինք ձեզ, չի լինի, կասեն՝ մենք փրկեցինք ձեզ։ Նախընտրական շրջանում չե՞ն ամենամեծ ստերն ասում և շանտաժներն անում։ Ժողովրդավարության մասին են խոսում։ Ժողովրդավարության ժամանակ ասում են՝ մենք գնում ենք, ընտրողներից քվե խնդրում, ուզում ենք իշխանության գալ։ Իսկ հիմա ասում է՝ գալիս եմ, ընտրությունների մասնակցում, բայց սահմանադրական մեծամասնություն պետք է ապահովենք։ Նույնիսկ դա են ասում՝ եթե սահմանադրական մեծամասնություն չապահովենք, պարզապես հաղթենք, այդ ժամանակ էլ է պատերազմ լինելու։ Այնքան շատ ստեր ու շանտաժներ են եղել։ Հիմա քննարկում ենք դրանք, որ ի՞նչ անենք, մեկ անգամ ևս փաստե՞նք։ Մինչդեռ ընդամենը պետք է փաստերը համադրել ու ստանալ գնահատականները»,-հավելում է նա։

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ավտոբուսային կերուխումները և ներկուսակցական քարոզարշավը նվազեցրեցին Փաշինյանի և նրա թիմի՝ առանց այն էլ ցածր վարկանիշը։ Քաղաքագետը դժվարանում է որևէ կանխատեսում անել։ «2021 թվականին էլ էր թվում, թե ընտրությունները պետք է այլ արդյունք գրանցեին, բայց մարդիկ մնացին տանը։ Այնպես չէր, որ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ չէին ստում։ Ասում էին՝ Հադրութի դեօկուպացիա և այլն։ Հիմա որոշել են «ազնիվ» լինել։ Սահմանադրություն են փոխում, միակ բանը, որ ասում են՝ Ադրբեջանի պահանջով դա չի արվում։ Բայց բոլորի համար է հասկանալի, թե ինչ է տեղի ունենում։ Ոչ լեգիտիմ իշխանությունը 2021 թվականին խոստանում էր սահմանադրական բարեփոխումներ, հիմա ասում է՝ նոր Սահմանադրություն է ընդունելու։ Այստեղ էլ է ստում, Ադրբեջանի պահանջն է կատարում։ Թշնամիների շահերը սպասարկող իշխանություն ունենք այսօր։ Ցավոք, այսպես էլ շարունակվելու է։ 2020 թվականից հետո՝ 2021 թվականից բոլոր իմ հարցազրույցների ժամանակ, կանխատեսում անելով, ասում էի՝ «ծեծված» բանակցողին սեղանի շուրջ նորից «ծեծելու» են։ Բայց գնացին ու ընտրեցին «ծեծված» բանակցող և այսօր նոր «ծեծ են ուտում»։ Սահմանադրություն են փոխում, չգիտեմ, թե էլ ինչեր են անելու։ Մարդիկ պետք է հասկանան, որ 2021 թվականից մինչ օրս տեղի ունեցածն իրենց՝ 2021 թվականին կայացրած որոշման հետևանքներն են։ Արդյո՞ք ցանկանում են, որ իրենց երեխաները, թոռնիկները, ի վերջո, իրենք շարունակեն ապրել այս հետևանքներով։ Եթե ցանկանում են, ես անզոր եմ»,նշում է մեր զրուցակիցը։

Իսկ զրույցի վերջում ընդդիմադիր ուժերից և գործիչներից ունեցած ակնկալիքների մասին։ «Կան մարդիկ, որոնք հույս են ներշնչում, կան մարդիկ, որոնք ցանկանում են փոփոխություն։ Պետք է յուրաքանչյուրին ուշադիր լսես, իր հետ քայլես։ Այո՛, շատ մարդիկ կան այսօր ոչ գործող իշխանությունների մեջ, որոնք մեծ հույսեր են ներշնչում, որ փոփոխություններ են լինելու։ Միգուցե իրենց ոչ ամեն կանխատեսած բառը իրականանա, բայց փոփոխություն լինելու է։ Եթե պետք է նժարի վրա դրված լինեն ուժերն ու գործիչները, և ես ընտրեմ, ապա գործողներին ընտրելու պարագայում գիտեմ, թե ինչ է լինելու, Հայաստան չի լինելու։ Իսկ մյուսին ընտրելու պարագայում միգուցե արագ ոտքի չկանգնենք, միգուցե մեր երազած Հայաստանին շուտ չհասնենք, բայց հույսը կա և շատ կա»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»
Ամենադիտված