Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը
ՍՊՈՐՏUFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հաստատել է օկտագոն վերադառնալու վերաբերյալ շրջանառվող լուրերը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իռլանդացի մարտիկը հինգ տարվա դադարից հետո իր առաջին մենամարտը կանցկացնի 2026 թվականի հուլիսին։
«Միստր վստահությունը վերադառնում է, որպեսզի փրկի MMA-ը։ Զանգե՛ք ձեր տատիկներին ու պապիկներին, թող նրանք էլ դա տեսնեն։ Դուք բոլորդ կվճարեք ինձ, Մակը սիրում է բոլորիդ։ Իմ աշխատանքն ամենահեշտն է աշխարհում։ Մակգրեգորն ընդմիշտ է:
Մակ-հայրիկը կրկին պատրաստ է մեծ փողեր աշխատել և լողալ հիացմունքի մեջ։ Ես իմ գործն առանց խնդրի կանեմ, իսկ մրցակիցներիս գլուխներիմ իջնող հարվածներիս ձայնը կլսեն բոլորը։ Դուք կհավատաք հրաշքին, երբ ես նորից դուրս գամ մենամարտելու»,- գրել է Մակգրեգորը սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ 37-ամյա Քոնոր Մակգրեգորն օկտագոն դուրս չի եկել 2021 թվականից, երբ ամերիկացի Դասթին Պորյեի դեմ մենամարտում ծանր վնասվածք ստացավ։
Աղբյուրը՝ Armsport.am: