Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հորս արևով եմ երդվում. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասում են, որ նրա նման մարդիկ փորձում են նստել երկու աթոռների վրա, և նրանք շատ են նեղվում, երբ աթոռները սկսում են իրարից հեռանալ ստեղծելով գետնին հայտնվելու լուրջ վտանգ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, գրում է rg.ruն: Հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհանդիպի բազմաթիվ ազդեցիկ կուսակցությունների դիմադրությանը: Եվ առաջին հերթին գործարար Սամվել Կարապետյանի կուսակցության, որին ներկայիս կառավարությունը զրկել է իր բիզնեսի զգալի մասից և բանտարկել: Կարապետյանի կողքին են հայ հոգևորականները, մինչդեռ Փաշինյանի կողքին է Եվրամիությունը, որի կառույցները, մեղմ ասած, չեն սիրում քրիստոնեական եկեղեցիները, և որտեղ միասեռ ամուսնություններն են դարձել նոր կրոն:

Անցյալում իր քաղաքական հայացքների համար բանտարկված լինելով Փաշինյանը հիանալի հասկանում է, թե եկեղեցու նկատմամբ իր հալածանքների և Ադրբեջանին տարածքային զիջումների համար ի՞նչ կանի ընդդիմությունը իր հետ, եթե իշխանության գա:

Դրանով է բացատրում իշխող ռեժիմի դաժանությունը, ցանկացած չարտոնված քաղաքական ուժի նկատմամբ կասկածը և Փաշինյանի հակառակորդներին հնարավոր աջակցության նկատմամբ զգայունությունը։ Որովհետև վարչապետի քաղաքականությունը աջակցողների համար ամենամեղմ պատիժը ապագայում կարող է լինել արտասահման արտաքսումը։ Չնայած հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս անտարբերություն հայ ընտրողների շրջանում, ովքեր այլևս չեն հավատում գեղեցիկ խոստումներին, բայց դա չի երաշխավորում, որ իրավիճակը չի փոխվի մինչև հունիս։

Հայաստանի վարչապետը աշխատանքից ազատել է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին Արցախի (Ղարաբաղի հայկական անվանումը) մասին գիրք նվիրելու պատճառով, քանի որ, իբր, դա հակասում է կառավարության արտաքին քաղաքականությանը։ Որովհետև յուրաքանչյուր նման ժեստ հիշեցնում է Ադրբեջանի հետ հակամարտության պատճառների և դրա Երևանի համար անփառունակ ավարտի մասին։ Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո ավելի քան 100,000 էթնիկ հայեր փախան վերագրավված տարածաշրջանից դեպի Հայաստան։ Այս տարվա մարտին Ռուսաստանը պլանավորում էր մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան այդ տեղահանված անձանց համար՝ անհրաժեշտ իրեր և մանկական սնունդ, սակայն Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ընդունել այն հղում անելով օրենսդրությանը, որը ենթադրաբար սահմանափակում է բարեգործական նվիրատվությունները ընտրությունների շրջանում։ «Երևանի կողմից մարդասիրական օգնությունից, որը քաղաքական ենթատեքստ չունի,  հրաժարվելը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների նախընտրական ցանկությամբ բառացիորեն ջնջել Ռուսաստանի մասին բոլոր հիշատակումները։ Ու՞մ են նրանք վնասում։ Իրենց սեփական քաղաքացիներին», - Փաշինյանի կաբինետի որոշումը այդպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանն ավելի կոնկրետ և պակաս դիվանագիտական է եղել իշխող ռեժիմի իր գնահատականում։ «Նրանք փորձում են համոզել մեզ, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը վատ է հայերի ստամոքսի համար։ Մենք «ոչ» ենք ասում այս վտանգավոր մոլորություններին», - հայտարարել է Հայաստանի նախկին ղեկավարը։ Նրա խոսքով «Ադրբեջանի հետ խաղաղությունը չպետք է հիմնված լինի «հորս արևով եմ երդվում» մոդելի վրա, այլ պետք է հիմնված լինի Հայաստանի համար իրական անվտանգության երաշխիքների վրա»։ 

Փաշինյանի արձագանքը ընտրություններից առաջ ուժգնացող իրեն ուղղված քննադատությանը, կարծես, ավանդական է իշխանությունը պահպանել ձգտող ղեկավարների համար, այն է օգնություն խնդրել ԵՄ–ից հղում անելով ռուսական երևակայական սպառնալիքին։ Եվ Բրյուսելը շտապել է Փաշինյանին օգնության. Հայաստան կուղարկվի հիբրիդային արագ արձագանքման խումբ խորհրդարանական ընտրություններին միջամտության դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: Դրանով Փաշինյանը և նրա բրյուսելյան ընկերները Մոսկվային են հայտարարել Հայաստանի իշխող վերնախավի գլխավոր թշնամի: «Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - կեղծավորաբար հայտարարել է Կալլասը: Մոլդովայում եվրոպացի պատվիրակները, որպեսզի ապահովեն եվրոպամետ ռեժիմի իշխանության մնալը, կազմակերպել էին զանգվածային ընտրակեղծիքներ և անթիվ արտասահմանյան միջոցներ էին ներդնել իրենց նախընտրած կուսակցությունների քարոզարշավներում: Եվրոպական բյուրոկրատիան, ըստ երևույթին, Փաշինյանին  կապելով հակառուսական քաղաքականության հետ հույս ունի նմանատիպ բան իրականացնել նաև Հայաստանում: Որովհետև նա հետո անխուսափելիորեն ստիպված կլինի Հայաստանի ինքնիշխանության հարցում վճարել Բրյուսելի օգնության դիմաց: «Հորս արևով եմ երդվում»–ը այդ դեպքում չի աշխատի. Եվրոպայում բոլոր անհնազանդներին են պատասխանատվության ենթարկում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ–ն թույլ չի տա իր «ՔՊ» կուսակցությանը պարտվել ընտրություններում: Իսկ բացասական արդյունքի դեպքում Բրյուսելը կգտնի պատրվակ հայտարարելու, որ չի ճանաչում ընտրությունները: 

Միևնույն ժամանակ, Պենտագոնը հրապարակել է զեկույց այն ամերիկացի գեներալի վարքագծի մասին, որը վերահսկում էր Ուկրաինային օգնությունը Բայդենի նախագահության օրոք: Գեներալ Անտոնիո Ագուտոն 2024 թվականի մայիսին ընթրիքի ժամանակ խմել է չաչա (ակնհայտորեն վրացի ծանոթների հետ), ապա ընկել և գլուխով հարվածել պատին: Կարելի է միայն ենթադրել, թե ապագայում ինչ փաստաթղթեր կհայտնվեն Հայաստան հաճախ այցելող եվրոպացիների և ամերիկացիների արքագծի մասին. հայկական կոնյակի համտեսը միշտ էլ եղել է հյուրընկալ Հայաստանի ազգային ծրագրի պարտադիր մասը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներից
Ամենադիտված