Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերին, այդ թվում՝ լրագրողներին հաճախ են հարցնում ՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Հավատացեք՝ մենք չունենք այդ հարցի պատասխանը։ Կարող ենք ընդամենը վտանգների մասին խոսել, վերլուծել՝ հիմնվելով փորձագետների հետ զրույցների վրա, բայց որևէ մեկս չենք կարող ասել, թե վերջն ինչ է լինելու։ Երբ այս հարցին պատասխանել չես կարողանում, մարդիկ այս շրջանում հարցնում են՝ լավ, բա ո՞ւմ ընտրենք։ Պատասխանատվություն է ինչ-որ մեկին ասել, թե նա ում ընտրի։ Ես, օրինակ՝ ունեմ «ում չընտրել» հարցի պատասխանը։

Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։

Ուզում եմ իշխանություն, որը կկարողանա ամուր, առանց սեթևեթանքների հարաբերություններ ունենալ հարևանների և աշխարհի տարբեր երկրների հետ, հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահավետ համագործակցության վրա, որտեղ գերակա կլինի իմ հայրենիքի շահը, իսկ զիջումները չեն լինի պարտադրված, վախի ազդեցության ներքո, այլ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ եթե ես զիջում եմ մի հարցում, դու էլ նույնը պետք է անես։ Իշխանություն, որն անտարբեր չի լինի հարևան երկրում բռնկված պատերազմի հանդեպ։ Իրանում պատերազմ է, իսկ մեր «ուրախ ավտոբուսը» չի դադարեցնում իր ընթացքը։ Գոնե պատերազմի առաջին օրերին մեր երկրի իշխանություններն իրենց վարքագծով պետք է ցույց տային զուտ մարդկային աջակցություն հարևան երկրին։ Չէ որ տարիներ առաջ, երբ շենքում մարդ էր մահանում, մեր ծնողները հրահանգում էին՝ հեռուստացույցի ձայնը ցածրացրեք, մի աղմկեք, ձեզ զուսպ պահեք, հարգեք ուրիշի վիշտը, որ վաղը նա էլ ձերը հարգի։ Իսկ վաղը մեր հարևան Իրանը կհարգի՞ մեր վիշտը, կաջակցի՞ մեզ։ Դժվարանում եմ ասել։

Չեմ ցանկանում, որ զոհված զինծառայողի մասին «Փաստի» պատրաստած նյութն ընթերցելուց հետո նրա մայրիկն ինձ գրի՝ կարծես գնացել եմ Արցախ, երեխուս շիրիմը տեսել։ Ներսումդ գոհունակություն ես ունենում, որ կարողացել ես մոր ապրումները փոխանցել թղթին, բայց չես ուզում, որ այլևս լինեն մայրեր ու հայրեր, որոնք հնարավորություն չեն ունենալու իրենց զավակներին այցելելու, որովհետև կա մեկը, որն ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Մեզ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք միայն քննադատում, լավ բան չեն արե՞լ այս իշխանությունները։ Լավ բա՞ն։ Պատերազմներում անմահացած հարյուրավոր տղաներ չունեն մահվան օր։ Որպես մահվան օր են նշում վերջին հեռախոսազրույցի օրը։ Հարյուրավորները չունեն շիրիմներ, մինչ օրս համարվում են անհետ կորած, ընդ որում՝ շատերի դեպքում տարբեր պատմություններ հուշում են, որ նրանք զոհվել են։ Հարյուրավոր տղաներին մայրերը չեն կարող անգամ ծաղիկ տանել, նրանք մնացել են Արցախում։ Ամենասարսափելին՝ շատերի մայրերը տեսել են կադրերը, թե ինչպես է թշնամին իրենց որդիների գերեզմանները քանդում։ Հարյուրավոր ծնողներ ստիպված են եղել վերահուղարկավորել իրենց որդիների մասունքները, մի դեպքում՝ շփոթմունք է եղել, և նրանց այլ զինծառայողի մասունքներ են փոխանցել, մյուս դեպքում՝ ԴՆԹ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել արդեն հուղարկավորված տղաների մասունքներ։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողացել մի վերջին անգամ համբուրել իրենց որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։ Կարոտ են մնացել անգամ դրան։

Մենք կարող էինք խոսել դիվանագիտության, տնտեսության, գյուղատնտեսության, կրթության և մյուս ոլորտներում այս իշխանությունների գրանցած անհաջողությունների, ձախողումների մասին։ Բայց դուք դրանց մասին առանց մեզ էլ գիտեք։ Չէ, լավ չենք ապրում վերջին տարիներին, շարունակվող գնաճը և միայն թղթի վրա առկա տնտեսական աճը՝ վկա։ Մարդիկ կորցնում են իրենց այգիները մշակելու հնարավորությունը կա՛մ վարելահողերի՝ թշնամու վերահսկողության տակ անցած լինելու, կա՛մ օր օրի թանկացող պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլնի պատճառով։ Դպրոցներ են փակվում սահմանամերձ համայնքներում։ 229 դպրոց։ Դա ուղիղ հարված է բոլոր այն՝ հիմնականում գյուղական համայնքներին, որտեղ դրանք փակվում են։ Հերթական դատարկված գյուղերն ենք ունենալու։ Մի իրականության մեջ ենք ապրում, երբ երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ թիրախավորում են Եկեղեցին, ազգային արժեքները, ծաղրում են հայրենասիրությունը, փոխում են Սահմանադրությունը, ուրանում են Ցեղասպանության զոհերին։ Սա լավ ապրել չէ, սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված