Ննջեցյալ ունեցողները կարո՞ղ են նշել Զատիկը, թե՞ ոչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Քրիստոսի Հարության տանը բոլորի համար է՝ թե ննջեցյալ ունեցողների, թե չունեցողների»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ պատասխանելով հարցին՝ ննջեցյալ ունեցողները նշե՞ն Զատիկը, թե՞ ոչ։
«Այն մեր Տիրոջ հաղթանակն է մահվան նկատմամբ և նոր կյանքի սկիզբը։ Եթե չլիներ հարության իրականությունը, ապա անիմաստ կլիներ քրիստոնեությունը։
Ուրեմն այս տոնը հատկապես կարևոր է ննջեցյալ ունեցողների համար, որովհետև քրիստոնյաներս այս աշխարհից հեռանում ենք հարության հույսով և հավատով։ Լիարժեք ապրենք հարության ուրախությունը, իսկ մեռելոցին այդ նույն ուրախությունը փոխանցենք նաև մեր ննջեցյալներին»,- նշում է Հայր Զաքարիան։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։