Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել։

«Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար

Ժնև – 18 մարտի, 2026 թ.

2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026 թ. մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ:

Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար:

«Նյութական աջակցություն» էթնիկ զտումներին

Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետին (SECO)՝ համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD)՝ Բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 և 2023 թթ. ուղեցույցների: ՏՀԶԿ Ուղեցույցների «Հատուկ դեպքերի» (Specific Instance) ընթացակարգի համաձայն՝ Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը և կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները:

«SOCAR Trading»-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային ու ֆինանսական օղակը և ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը՝ փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։

Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա՝ բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավն իրենից ներկայացրել է էթնիկ զտում և, հնարավոր է, ցեղասպանություն:

Բողոքը պնդում է, որ SOCAR Trading-ն իր ֆինանսական և առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը և, հետևաբար, ըստ ՏՀԶԿ ուղեցույցների՝ ուներ հստակ պարտավորություն՝ իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն (due diligence) և արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։»

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», - ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը: «Այդ գործողությունների համար պատասխանատու պետությանը ֆինանսապես աջակցող ընկերությունները չեն կարող անտեսել միջազգային չափանիշներից բխող իրենց պարտավորությունները»:

Շվեյցարիայի մանդատը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար

Այսօր Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքարկուները նաև հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներն ընդունեցին միջնորդություն՝ հանձնարարելով Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին խաղաղության ֆորում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև: Մեկ տարի անց նման ֆորում դեռևս չի գումարվել:

Կոմիտեն և նրա գործընկերները հայտնել են իրենց շարունակական ակնկալիքը, որ Շվեյցարիայի իշխանությունները կկատարեն խորհրդարանի այս հանձնարարականը, որը, նրանց համոզմամբ, կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբ

եջանի միջև արդար և կայուն խաղաղության կառուցման գործում:

«Շվեյցարիան պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների պաշտպանության և նրանց ինքնորոշման իրավունքի ապահովման գործում, ինչպես երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ», - ասել է «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը: «Որպես չեզոք պետություն՝ Շվեյցարիան ունի բարենպաստ դիրք՝ կառուցողական դեր խաղալու այս տասնամյակների հակամարտությանն արդարացի հանգուցալուծում տալու գործում»:

«Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա», - նշել է Ցյուրիխում գործող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպություն» (Christian Solidarity International) ՀԿ-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը, ով նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում: «Իրանի հետ նոր հակամարտությունն առավել քան երբևէ պարզ դարձրեց կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության կառուցման կարևորությունը»:

Քայլեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի երկու անդամներ մասնակցում են Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանին:

Ելույթ ունենալով լիագումար նիստերին մի քանի հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ նրանք Խորհրդի ուշադրությունն են հրավիրել Բաքվի բանտերում հայ պատանդների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի պահման, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը չկատարելու Ադրբեջանի մերժման (որով պահանջվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների շարունակական ոչնչացման փաստերի վրա»,- ասվում է հայտարարությունում։

Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Ամենադիտված