Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 1,2 տարեկան երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Այս մասին 24News-ին հայտնեցին ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեխա։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
ՔԿ-ից հայնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։
Հասմիկ Սարգսյան