Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի առողջապահության ոլորտում վերջին տարիներին կուտակված խնդիրները շարունակում են մտահոգել մասնագիտական հանրությանը։ Բազմաթիվ բժիշկներ և ոլորտի ներկայացուցիչներ ահազանգում են, որ կառավարության իրականացրած առողջապահական փոփոխությունները ոչ միայն չեն լուծել համակարգի հիմնարար խնդիրները, այլև որոշ դեպքերում խորացրել են դրանք։ Բժիշկների խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է աշխատանքային ծանրաբեռնվածության զգալի աճ, իսկ մի շարք բուժհաստատություններում արձանագրվել է նաև աշխատավարձերի 30-50 տոկոս կրճատում։ Միաժամանակ առողջապահական համակարգում ձևավորվել են մի շարք համակարգային դժվարություններ, որոնք այսօր առավել տեսանելի են դարձել։

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Սակայն անցած ամիսների ընթացքում այդ փոփոխության դրական արդյունքները դեռևս տեսանելի չեն դարձել։ «Փաստ»-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նշում է, որ իրականացված փոփոխությունները ավելի շատ նախընտրական բնույթ ունեն, քան համակարգային բարեփոխման տրամաբանություն։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք կարողացել են իրականացնել այն, ինչ նախորդ կառավարությունները չեն համարձակվել անել։ Սակայն, ինչպես նշում է Պողոսյանը, նախորդ կառավարությունները շուրջ երկու տասնամյակ հաշվարկել էին հնարավոր ռիսկերը և հասկացել, որ նման համակարգը պետք է ներդրվի այնպիսի պայմաններում, որպեսզի բնակչության մոտ հիասթափություն չառաջանա։

Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր առողջապահության ոլորտում ստեղծվել է բավական խառնաշփոթ իրավիճակ։ Նրա խոսքով՝ իրականացված փոփոխությունները մեծապես պայմանավորված են քարոզչական նպատակներով, հատկապես այն պայմաններում, երբ արդեն սկսվել է ընտրական գործընթացներին նախապատրաստվելու փուլը։ Նրա դիտարկմամբ՝ հաճախ 65 տարեկանից բարձր քաղաքացիներին հիշեցվում է, որ նրանք կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ, սակայն իրականում այդ ծառայությունները տրամադրող համակարգը դեռ պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։

Նրա խոսքով՝ բուժօգնություն տրամադրող հաստատությունները բողոքում են ծանրաբեռնվածությունից և ֆինանսական խնդիրներից, իսկ քաղաքացիները, ովքեր փորձում են օգտվել նախատեսված ծառայություններից, բախվում են տարբեր խոչընդոտների։ Արդյունքում, ըստ նրա, առողջապահության ոլորտում ձևավորվել է խառնաշփոթ իրավիճակ, և կա իրական վտանգ, որ հանրությունը կարող է հիասթափվել առողջապահական ապահովագրության գաղափարից, որը սկզբունքորեն կարևոր է ցանկացած երկրի համար։ Նրա համոզմամբ՝ ներկայիս իրավիճակում այս համակարգի խնդիրների լուծումը կարող է արդեն դառնալ հաջորդ կառավարության առջև կանգնած մարտահրավերներից մեկը։

Անդրադառնալով դեղորայքի շուկային՝ Պողոսյանը նշում է, որ Հայաստանում դեղերի բարձր գները շարունակում են մնալ բնակչության համար ամենազգայուն խնդիրներից մեկը։ Նա բարձր է գնահատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում են դեղորայքի գների նվազեցմանը։ Նրա խոսքով՝ ծրագրում նշված դեղերի գների շուրջ 20 տոկոս նվազեցման հնարավորությունը լիովին իրատեսական է, իսկ որոշ պայմաններում հնարավոր է հասնել նույնիսկ ավելի մեծ արդյունքի։

Պողոսյանի խոսքով՝ ճիշտ պետական քաղաքականության դեպքում դեղերի գները հնարավոր է նվազեցնել ոչ թե 20, այլ մինչև 40-45 տոկոսով։ Նա օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ նույն դեղամիջոցները հաճախ զգալիորեն ավելի մատչելի են։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում որոշ դեղերի գները Վրաստանի համեմատ կարող են հասնել մինչև 70-80 տոկոս բարձր տարբերության։

Մասնագետի խոսքով՝ միայն ավելացված արժեքի հարկի հանումը դեղորայքի վրա կարող է արդեն շուրջ 20 տոկոսով նվազեցնել գները, ինչպես դա արվում է Վրաստանում։ Միաժամանակ նա ընդգծում է, որ Հայաստանում առկա է նաև որոշ դեղերի դեֆիցիտ, որի վերացումը նույնպես կարող է նպաստել գների նվազմանը։ Նրա համոզմամբ՝ կարևոր է նաև, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառույցները իրականացնեն մշտական վերահսկողություն շուկայում։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ այն դեպքում, երբ դոլարի և եվրոյի փոխարժեքը Հայաստանում նվազել է մոտ 12-13 տոկոսով, դեղերի գները հաճախ մնում են նույն մակարդակի վրա։ Պողոսյանի գնահատմամբ՝ եթե կառավարությունը ներդնի դեղերի գների կարգավորման հստակ մեխանիզմ, ապա դա կարող է իրական ազդեցություն ունենալ շուկայի վրա և բերել գների նվազման։ Հակառակ դեպքում, ըստ նրա, դեղորայքի գների հետագա աճը գրեթե անխուսափելի է, հատկապես այն պայմաններում, երբ առողջապահական ապահովագրության համակարգում դեռևս պահպանվում է անորոշություն։

Նա կարևորում է նաև տեղական արտադրության զարգացումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում օգտագործվող դեղորայքի շուրջ 92 տոկոսը ներկրվում է, իսկ տեղական արտադրության բաժինը կազմում է ընդամենը մոտ երկու տոկոս։ Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանում զարգանա դեղերի արտադրությունը և նույնիսկ փաթեթավորման գործընթացը, դա կարող է անմիջապես ազդել գների նվազման վրա։

Պողոսյանը անդրադառնում է նաև դեղերի գրանցման համակարգին՝ նշելով, որ ոլորտի օրենսդրությունը ներկայումս գտնվում է բավական խառնաշփոթ վիճակում։ Նրա խոսքով՝ մի քանի օրենսդրական փոփոխություն կարող է զգալիորեն պարզեցնել դեղերի գրանցման գործընթացը և նպաստել առողջ մրցակցության ձևավորմանը շուկայում, ինչը, իր հերթին, կհանգեցնի գների նվազմանը։

Ներկայումս դեղորայքի բարձր գները հատկապես ծանր են անդրադառնում տարեցների վրա։ Շատ ընտանիքներում ամսական բյուջեի զգալի մասը ծախսվում է հենց դեղերի ձեռքբերման վրա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրում առաջարկվում է Հայաստանում զարգացնել պահանջարկ ունեցող դեղամիջոցների արտադրությունը, որպեսզի նվազեցվի ներմուծումից կախվածությունը և հնարավոր լինի վերահսկել գները։ Մասնագետների համոզմամբ՝ մրցակցության խթանումը, տեղական արտադրության զարգացումը և շուկայի թափանցիկ վերահսկողությունը կարող են իրականում նվազեցնել դեղերի գները և թեթևացնել հազարավոր ընտանիքների սոցիալական բեռը՝ դարձնելով առողջապահությունը ավելի մատչելի և կանխատեսելի Հայաստանի քաղաքացիների համար։

57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Ամենադիտված