Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ այսպես կոչված «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ճանապարհի» (TRIPP) իրականացումը կարող է հետաձգվել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել շարունակվող պատերազմի պատճառով, գրում է bbc.com–ը։

TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կենտրոնական տարր է, և դրա ավարտի հետ կապված խնդիրները կարող են բացասական հետևանքներ ունենալ երկու երկրների համար, զգուշացնում են փորձագետները։

ՀՀ վարչապետի խոսքով «Թրամփի ճանապարհը» ներկայումս ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ։ «Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում և ինչով են նրանք զբաղված։ Ցավոք, շատ հավանական է, որ սա ժամանակի առումով դա կազդի TRIPP-ի իրականացման գործընթացի վրա, քանի որ [ԱՄՆ] կառավարությունը կենտրոնացած է մեկ այլ հարցի վրա։ Բայց եթե պարզվի, որ դա չի ազդում դրա վրա, ապա դա լավ է», - մարտի 12-ին ասել է Փաշինյանը։ TRIPP նախագիծը նախատեսված է անցնելու Հայաստանով և կապելու Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ։ Այդ նախագիծը խոստանում է փոխզիջում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար. Բաքուն կունենա անարգել մուտք դեպի իր էքսկլավ, իսկ Երևանը կպահպանի ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ։ Բայց խնդիրն այն է, որ այդ երթուղին կանցնի Արաքս գետի երկայնքով, որը կազմում է Հայաստանի և Իրանի սահմանը։ Այդ տարածաշրջանը ծառայում է որպես Թեհրանի կարևոր առևտրային հանգույց, և իրանական ընկերություններն արդեն իսկ ճանապարհաշինարարություն են իրականացնում այն ​​տարածքում, որտեղ պետք է կառուցվի Թրամփի երթուղին։ Իրանի և Հայաստանի միջև գազատարը նույնպես անցնում է այդ տարածքով։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը շարունակվում է գրեթե երկու շաբաթ։ Ի պատասխան Իրանը ռմբակոծում է ոչ միայն Իսրայելը և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները, այլ նաև Պարսից ծոցի երկրները։ Չնայած ԱՄՆ-ի հետ մերձեցմանը և ռազմավարական գործընկեր լինելու իրենց կարգավիճակին, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն աջակցում այդ պատերազմին։ Երկու երկրների առաջնորդները ցավակցություն են հայտնել այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ և շնորհավորել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը գրեթե անկասկած TRIPP նախագիծը շատ ավելի վիճելի կդարձնի Իրանի տեսանկյունից, չնայած դա ավտոմատ կերպով չի նշանակում նախաձեռնության անկում, - bbc.com-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կոննուլ դե Մաուրը,– եթե նախագիծը հետաձգվի կամ չեղարկվի, դա կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը»։

Նշենք, որ TRIPP-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս ամռանը։ Հունվարին ԱՄՆ-ն և Հայաստանը ներկայացրել են TRIPP-ի իրականացման շրջանակային նախագիծ, որը նախատեսում է ստեղծել ընկերություն ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։ Այն կկառուցի երկաթուղին, ճանապարհը և շրջակա ենթակառուցվածքները և կկառավարի դրանք առնվազն 49 տարի։ «Իրանի սահմանի մոտ ամերիկյան ներկայությունը մեծացնելու փորձերը ապագա երթուղին կվերածեն «Թրամփի վարձկանների գերեզմանոցի», - 2025 թվականի օգոստոսին սպառնացել էր մարտին սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Սակայն հայ դիվանագետները վստահեցրել են իրենց իրանցի գործընկերներին, որ նախագիծը որևէ սպառնալիք չի ներկայացնում իրենց երկրի համար: Այդ առումով դրական զարգացումներ կան, ասել է Երևանում գտնվող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։ Նա նշել է, որ հիմա պետք է սպասել, որ Թեհրանի դիրքորոշումն ավելի անզիջում կդառնա, բայց դա չի նշանակում, որ երթուղին չի իրականացվի: «Հարցն այն է, թե ի՞նչ գործիքներ ունի Իրանը այդ նախագծի իրականացումը խոչընդոտելու համար։ Կարծում եմ դա կսահմանափակվի քաղաքական հայտարարություններով»,– ասել է նա։

Իսկ ի՞նչ կլինի խաղաղության գործընթացի հետ: Եթե TRIPP-ի շինարարությունը հետաձգվի կամ ընդհանրապես չեղարկվի, դա լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար, նշել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի հետ միայն մեծացրել է Ադրբեջանի կարիքը Հայաստանով անցնող ճանապարհի նկատմամբ։ Իրանի միջով առևտուրը խափանվել է, իսկ Նախիջևանի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Ընդ որում Բաքուն հայտարարել է, որ իրանական անօդաչու սարքերն են հարվածել Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանին, իսկ Իրանը դրանում մեղադրել է Իսրայելին։

Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվ գործունեությունը ծառայել է որպես կատալիզատոր հայ-ադրբեջանական հարաբերություններում զգալի առաջընթացի համար։ Երկու երկրների առաջնորդները նշել են Թրամփի «պատմական դերը» հակամարտության ավարտի գործում։ «Եթե թվում է, թե Ամերիկան ​​այլևս չի հետաքրքրվում դրանով, ապա ամեն ինչ շատ ավելի փխրուն է դառնում», - ասել է Կուչերան։

Այնուամենայնիվ, Կոնյուլ դը Մաուրը կարծում է, որ խաղաղության գործընթացը կարող է շարունակվել առանց Վաշինգտոնի մասնակցության։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը հաստատվել է անցյալ տարվա ընթացքում, չնայած այն դեռևս չի ստորագրվել։ Ադրբեջանը նաև սկսել է բենզին և դիզելային վառելիք արտահանել Հայաստան։ Այդ ամենը ձեռք է բերվել առանց միջնորդների երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։ «Երկու կողմերն էլ մշակել են համեմատաբար կայուն երկկողմանի ուղի, և TRIPP-ի հետաձգումը կամ նույնիսկ չեղարկումը քիչ հավանական է, որ խաթարի ավելի լայն խաղաղության գործընթաց, - ասել է Դե Մաուրը,– ավելին, Իրանում պատերազմը կարող է հանգեցնել նրան, որ երկու կողմերն էլ արագացնեն բանակցությունները, քանի որ տարածաշրջանային անկայունության ընդհանուր սպառնալիքը գնալով ավելի ակնհայտ է դառնում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներից
Ամենադիտված