Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով, նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար 2025 հուլիսին պահանջել է խոշոր չափի՝ 11.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել են նաև ՊՆ նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու և դրան օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ ՊՆ պաշտոնյան օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ քաղաքացու՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու դիմաց նրանից ստացել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար նշված պաշտոնյային դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն:

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի ԶՈւ-ն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ ներկայացուցիչ Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբшկալվել է Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Սառցադաշտագետները առաջին անգամ ուսումնասիրել են Արարատ լեռան վրա գտնվող սառցադաշտը Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր ՊԵԿ-ի թիմը իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում՝ չեմպիոն 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով Տաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է» Պենտագոնը հաստատել է զինամթերքի արտադրության արագացման պահանջը
Ամենադիտված