ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները փաստացի ոչնչացրել է Իրանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտուկիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր բանակը փաստացի ոչնչացրել է Իրանը։ Դա ուժեղ երկիր է», - մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։
Հարձակման ենթարկվեցին Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը։ Հարվածներից մեկը հասավ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրին. նա մահացավ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին։