Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես սոցցանցերի օգտատերերից շատերը նկատած կլինեն, որ տարբեր անընդունելի դեպքերի հետ կապված հրապարակումների ներքո քիչ չեն արձագանքները, թե՝ «լավ է արել, քիչ է արել...»: Ու խոսքն ամենևին էլ քաղաքական կամ նույնիսկ մերձքաղաքական դեպքերի մասին չէ: Ենթադրենք (չնայած, ինչ «ենթադրենք») որևէ անձնավորություն կենցաղային հողի վրա հարվածել է մեկ ուրիշին, մյուսը փորձել է հրկիզել այնինչի մարագը, երրորդը մեկ այլ անթույլատրելի արարք է կատարել...

Թվում է՝ շարքային, մոլորակի այլևայլ վայրերում, ցանկացած հասարակության մեջ պատահող միջադեպեր են: Բայց մեկ էլ նայում ես տակի մեկնաբանություններն ու՝ «հա, շատ էլ լավ է արել», «էդ քիչ է, պիտի այսպես ու այնպես աներ» և այլն: Կա նաև հակառակը, թեպետ երկուսն էլ նույն պատճառահետևանքային կապն ունեն. օրինակ՝ պատանիների կամ դպրոցահասակների մասնակցությամբ որևէ ոչ ճակատագրական, թեթև մի դեպքի նկարագրություն է, ու մեկ էլ կտեսնես՝ «դրանց էս անել, էն անել, ծնողներին դատել, քառատել, կալանավորել, գամել անարգանքի սյանը...»:

Ստո՛պ: Հետաքրքիր է, այդ ո՞ր պահից սկսեցինք չարությունը, անգամ՝ հանցանքը, ուրիշի առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելը արդարացնող դառնալ: Մյուս կողմից՝ ո՞ր պահից սկսեցինք այսքան չար, ագրեսիվ դառնալ: Խոսքը, հարկավ, բոլորի մասին չէ: Բայց կա մի զանգված, որի ներկայացուցիչները արդարացնում են հանցանքը ու պատրաստ են մորթել, սպանել մի փոքր անկարգության համար: Սոցիալական հոգեբանության տեսանկյունից, հնարավոր է, դա ուսումնասիրության հետաքրքիր նյութ է: Բայց նման սոցիալ-հոգեբանական միջավայրում ապրելը, համաձայնեք, ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ահավոր է ու սարսափեցնող: Ո՞րն է խնդիրը: Չնայած, ճիշտ կլիներ հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպել. որո՞նք են խնդիրները:

Առաջինը, կարծում ենք, ակնհայտ է, որ հասարակության մեջ կուտակվել է չարության, նեղացածության, եթե կուզեք՝ «աբիժնիկության», ագրեսիայի մեծ, շատ մեծ չափաբաժին:

Ու, նկատենք, քրեական խրոնիկան էլ է դա վկայում՝ դանակահարություններ, ծեծկռտուքներ, քաշքշոցիներ, «ռազբորկաներ», նաև՝ կրակոցներով ուղեկցվող բախումներ: Ու կարևորը հիմնապատճառները որոնելն է: Որովհետև վերը նկարագրվածը հիմնականում հետևանքներ են:

Ինքնաբերաբար, գալիս է հարցը, թե ինչո՞ւ և երբվանի՞ց այսպես շրջվեց միջավայրը:

Մենք չենք կարծում ու, առավել ևս, չենք ասում, թե առաջներում նման մարդիկ ու նման դրսևորումներ ընդհանրապես չկային: Կային (նաև հետո են լինելու), բայց նրանք մարգինալ, լուսանցքային դրսևորումներ էին: Ի դեպ, ինչպես շատ այլ հասարակություններում: Բայց դա նախկինում: Իսկ հիմա, ներկայում անողոք փաստն այն է, որ վերջին 8 տարում նման մարդկանց ու նմանօրինակ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվել են: Էապես են ավելացել: Դեռ համատարած գուցե չեն դարձել, բայց հասարակության ընդհանուր պատկերի ու նկարագրի որակական, տեղին է ասել՝ անորակության փոփոխության տանում են:

Ու դա, այո, գալիս է հենց օրվա իշխանությունների պահվածքից: Ինչպես ուզում եք՝ գցեք, որ կողմից ուզում եք՝ բռնեք:

Չենք դադարի հիշեցնել, որ փաշինյանենք եկան իշխանության՝ դագաղներ ճոճելով, ողջ մարդկանց բնակարանների դռների մոտ դագաղի կափարիչ ու սգո պսակներ դնելով:

Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ...», և այլն, և այլն:

Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:

Դա անխուսափելիորեն ազդելու էր և ազդեց հասարակության տրամադրությունների, ընդհանուր միջավայրի վրա: Չի կարող լինել այնպես, որ տարիներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներից չարություն, ատելություն, ագրեսիա հորդի, ու հասարակությունը, մարդիկ այդ ամենից անմասն մնան:

Եվ այն, որ առկա անշնչելի մթնոլորտի ձևավորման առանցքային պատճառներից մեկը Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են, երևում է նաև նախկինի հետ համեմատության մեջ: Կրկնենք՝ «աբիժնիկներ», ագրեսիայի հակվածներ կան բոլոր ժամանակներում, նախկինում էլ կային: Բայց նախկինում, երբ գործում էին հասարակության, համակեցության չգրված կանոններ, նույնիսկ ագրեսիվ մղումներ ունեցողները զսպվում էին, իրենք էին քաշվում դրսևորվել: Եվ անհնար է պատկերացնել, որ նախկինում որևէ իշխանություն իրեն նման կերպ պահեր, նման կեղտոտ բառամթերք գործածեր, նման սպառնալիքներ ու հայհոյախոսություններ հնչեցներ: Ոչ թե առանձին անհատներ, այլ իշխանությունը, որպես այդպիսին:

Մինչդեռ այն միջավայրը, որ ձևավորել են Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունները հասարակական-քաղաքական հարթության վրա, հանգեցնում է չարության, վերբալ ու ոչ վերբալ ագրեսիայի տարածմանը, խթանում է չարությունը, ագրեսիան ու դրանց այլևայլ դրսևորումները: Իշխանությունն ինքն է գեներացնում ներքին, ներհասարակական թշնամանք: Իշխանությունն ինքն է արմատավորում անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտ: Եվ իշխանությունը, ուժային մարմինների ետևում պատսպարված, օրենքները ծռմռելով, իր չափով է անում այն, ինչ խելքին փչում է: Այդ թվում՝ ռեպրեսիաներ, բռնաճնշումներ, խոշտանգումներ, ապօրինի ու կամայական կալանավորումներ: Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա «առաջին շարքի» քպականների, գործնականում հանդես է գալիս որպես երկրի ներսում չարության, «աբիժնիկության», քինախնդրության ու ագրեսիայի հիմնական աղբյուր: Ինչպես ասվում է՝ ձուկը գլխից է նեխում:

Պատահական չէ, ի դեպ, որ առանձին ընդդիմադի ուժեր, այլևայլ անհրաժեշտությունների շարքում, ընդգծում են ներհասարակական համերաշխության վերականգնման կարևորությունը: Ու, այո, նաև դրան հասնելու համար է պետք ձերբազատվել չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրից: Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)
Ամենադիտված