Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 68-ամյա մի տղամարդ տանն ապօրինի պահում է զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի երկու պահեստատուփ և 64 փամփուշտ։
Նախաքննությունը շարունակվում է։
ՆԳՆ ոստիկանություն