Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
ԻՐԱՎՈՒՆՔՄարտի 09-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին: Արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: