Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121 285 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 117 372 է եղել։ Սա նշանակում է, որ այս փետրվարին շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է մեր երկիր եկել։
«2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ՝ այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, Հայաստան ավելի շատ այցելել են 35-44 տարիքային խմբի մարդիկ։