Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոhվել է 8 ամերիկացի զինծառայող
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության սկսվելուց ի վեր զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է ութի։ Կիրակի՝ մարտի 8-ի գիշերը, զինվորներից մեկը մահացել է «Իրանական ռեժիմի Մերձավոր Արևելքում առաջին հարձակումների ժամանակ ստացած վերքերից», - նույն օրը ավելի ուշ հաղորդել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Հրամանատարության տվյալներով՝ նա ծանր վիրավորվել է մարտի 1-ին՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ուժերի վրա հարձակման ժամանակ։
Նույն օրը՝ մարտի 1-ին, Քուվեյթում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել էին ևս 6 ամերիկացի զինծառայողներ։ CENTCOM-ը նաև հայտնել է ԱՄՆ Ազգային գվարդիայի մեկ այլ զինվորի մահվան մասին. Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ նա մահացել է Քուվեյթում մարտի 6-ին՝ «շտապ բժշկական օգնություն ստանալու ժամանակ բժշկական միջադեպի հետևանքով»։ Մահվան ճշգրիտ պատճառը հետաքննվում է։ Սակայն հրամանատարությունը չի նշում, որ այս զինծառայողի մահը կապված է եղել Իրանում ԱՄՆ ռազմական գործողության հետ։