Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր տղա էր Սամվելս, իր ընտանիքին ու քույրերին շատ նվիրված։ Հայրենասեր էր իմ տղան, մշտապես այդ թեմաներով ֆիլմեր էր դիտում։ Սեր ուներ փորագրության հետ։ Խաչեր էր փորագրում, նկարչության հանդեպ ևս անտարբեր չէր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Սամվելի մայրիկը։

Սամվելը ծնվել է Գորիսում։ Սովորել է Գորիսի թիվ 1 հատուկ միջնակարգ, այնուհետև թիվ 2 դպրոցներում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Սիրունը նշում է՝ որդին սկզբում լավ է սովորել։ «Հետո մի փոքր թուլացավ առաջադիմությունը։ Երբ ուզում էր լավ սովորել, սովորում էր, ընդունակ երեխա էր»։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել և 2020 թվականին ավարտել է Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը՝ ստանալով գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկ մասնագիտացումը։

Սամվելը ժամկետային ծառայության է անցել 2016 թվականի հունվարի 12-ին։ Ծառայել է Մատաղիսում։ Այդ ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Սամվելը մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Այդ ժամանակ ստացել է բեկորային վիրավորում ոտքի շրջանում, չորս բեկոր ուներ ոտքի մեջ»։ 2018 թվականի ամռանը, երբ արդեն զորացրվել էր ժամկետային ծառայությունից, Սամվելը պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ԶՈւ Գորիսի N զորամասում: Սամվելն այդ ժամանակ տիրապետեց դիպուկահարի մասնագիտությանը։ 2020 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահարների պատրաստման դպրոցում: «Նա երրորդ կարգի դիպուկահար էր։ Կրծքանշանով է պարգևատրվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրից Սամվելը եղել է ռազմական գործողությունների կիզակետում՝ Ջրականում։ Իր ընկերների պատմելով՝ իրենք հիմնականում մեկ վայրում են եղել։ Հետո իմանում են, որ իրենց հրամանատարին օգնություն է պետք։ Գնում են օգնության։ Այնտեղ «Ուրալ» է լինում։ Առաջին հարվածից հետո Սամվելը կանտուզիա է ստացել։ Սամվելին տեղափոխում են, որ նստեցնեն «Ուրալի» մեջ։ Անօդաչուն կրկին թիրախավորում է տղաներին։ Երկրորդ հարվածից արդեն Սամվելիս գլուխն է վնասվում, սաղավարտ չի լինում գլխին։ Իր գլխում չորս հատ բեկոր է եղել, երեքը հեռացրել էին, մեկը մնացել էր, ասացին՝ ուղեղի վրա է, և եթե ձեռք տան, գուցե խոսքի հետ խնդիրներ առաջանան։ Իր փայծաղն են հեռացրել։ Երկուսուկես ամիս կոմայի մեջ էր»։

Սեպտեմբերի 30-ին է եղել Սամվելի վիրավորումը։ «Իր վերջին զանգն ամսի 29-ին էր։ Շատ երկար ենք խոսել, կարծես չցանկանար հեռախոսն անջատել։ Ամսի 30-ին իրենից զանգ չստացանք։ Ես չէի ուզում իրեն զանգահարել, վախ ունեի, որ գուցե հեռախոսը ֆիքսեն, թիրախավորեն իրեն, մտածում էի՝ թող Սամվելս զանգի։ Ընկերներն են միայն զանգահարել, ասել, որ իրենց հետ է եղել, բայց հիմա տեղափոխվել է այլ վայր։ Ինձ ոչինչ չէին ասում։ Հետո մի օր բակում էի, մի տղա եկավ, հարցրեց՝ Սամվելն ինչպե՞ս է։ Արձագանքեցի՝ ի՞նչ է պատահել Սամվելիս։ Զանգահարեցի փեսայիս, որ գա, սկսենք արդեն փնտրել Սամվելիս։ Ներսումս կասկած առաջացավ, որ գուցե տղաս ծանր վիրավոր է։ Հոկտեմբերի 2-ին արդեն տարածեցին իր նկարը, հայտնեցին, որ փնտրում են ծնողներին, նաև նշել էին, որ տղաս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սարսափելի օրեր էին, մենք ամենավատն էինք մտածում և առաջին հերթին դիահերձարաններում էինք իրեն փնտրում, քանի որ իր հետ որևէ կերպ չէինք կարողանում կապ հաստատել։ Կասկածում էինք նաև՝ գուցե իր հետ մի բան եղել է, բայց մեզ չեն ասում։ Գնացինք հիվանդանոց տղայիս մոտ, իր իրերը ցույց տվեցի։ Այնտեղ մի կին էլ կար, ասում էր, որ պառկածն իր տղան է։ Բժիշկը գտավ լուծումը՝ թող տղայի մայրիկը կանչի իր անունը, եթե ինչ-որ կերպ արձագանքի, ուրեմն իր որդին է։ Ես Սամվելիս անունը կանչեցի, նա շատ թույլ շարժեց աչքերը։ Հետո ինձ ասացին, որ իր իրերը պետք է մեզ փոխանցեն։ Նա ուներ վզնոց, ժամացույց, հեռախոս։ Իրերի մեջ միայն վզնոցն էր։ Վիրավորվելուց հետո իրեն տեղափոխել են նախ Հադրութ, այնտեղ օգնություն ցուցաբերել, հետո՝ Ստեփանակերտ, այնտեղ ծայրահեղ ծանր վիճակում է եղել։ Հետո արդեն Սամվելիս տեղափոխել են Երևան։ Գուցե հենց այդ ճանապարհին էլ իր ժամացույցն ու հեռախոսը կորել են»։

Երկուսուկես ամիս է տևել Սամվելի ու նրա ընտանիքի պայքարը։ «Չորս վիրահատության միջով անցավ որդիս։ Բժիշկներն ասում էին՝ կարող է ապրի, բայց գուցե չքայլի, չլսի, ես այդ օրերին միշտ շեշտել եմ՝ ամեն ինչի պատրաստ եմ, կարևորը՝ տղաս ապրի»։ Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Սամվելի «պայքարն» իր կյանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը ծնված տղան անմահացավ 23 տարեկանում։

Սամվելը երկու քույրերի ավագ եղբայրն է։ «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին։ Փոքր տղա թոռնիկս մի քիչ նման է Սամվելիս։ Մեկմեկ իրեն նայելով՝ ինձ թվում է, որ Սամվելս է, իր մանկությունն է»։

Հ. Գ. Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»
Ամենադիտված