Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հանրայնացված «իմպորտնի» հարցումը եկավ փաստացի հաստատելու նախօրեին մեր թերթի հրապարակած տեղեկությունը: Հակիրճ հիշեցնենք, որ նախորդ համարում հայտնել էինք, որ տեսնելով Փաշինյանի վարկանիշի գետնատարած վիճակը՝ որոշվել է առաջիկայում շրջանառել սարքովի տվյալներ: Կարճ ասած՝ «թվեր կրակել»՝ Փաշինյանի ունեցած իբր բարձր վարկանիշի մասին: Եվ, ահա, առաջին քայլը. հրապարակեցին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված «սոցիոլոգիական հարցման» տվյալները:

Բայց, հանուն արդարության, ահագին «համեստություն» էին արել, հանգիստ կարող էին գրել, որ Փաշինյանը, օրինակ՝ 150 տոկոս ձայն ունի: Կատակը՝ կատակ, բայց Փաշինյանին աջակցություն հայտնած Վենսի կուսակցության վերահսկողության տակ գտնվող IRI-ի հրապարակած «հարցումը» սոցցանցերի հայկական սեգմենտում, անկասկած, ռեկորդ սահմանեց ծաղրական արձագանքների «գծով»:

Մի խոսքով, նախ՝ մեր նախորդ հրապարակման մեջ արված դիտարկումները 100 տոկոսով հաստատվեցին: Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանի փիարով զբաղված արևմտյան ինչ-որ կազմակերպություն ստիպված է «թվեր կրակել»: Երկրորդը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման թվեր հայտնվում են ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշային վիճակը վատանում է: Հարցը, բնականաբար, հռետորական է: Երրորդը՝ ակնհայտ է, որ ցանկանում են ցույց տալ, թե Փաշինյանն, իբր, ավելի շատ ձայն ունի, քան մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը՝ միասին վերցրած: Մինչդեռ իրականությունը և հանրության իրական տրամադրությունները բոլորովին այլ են: Համենայն դեպս, երբ շրջում ես քաղաքում ու խոսում մարդկանց հետ, երևի ամեն երրորդի, եթե ոչ՝ ամեն երկրորդի ցանկությունն այն է, որ՝ «սրանք հեռանան»: Ավելին, մեր տեղեկություններով, տարբեր հարցումներ լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս: Մյուս կողմից՝ նման հարցումներով ու նման «հարցումների» հեղինակները, կարծես, ցանկանում են վիրավորել հայ ժողովրդին, ցույց տալ այնպես, թե մեր ժողովուրդն իբր այնքան վատն է, այնքան անինքնասեր, այնքան արժանապատվությունից զուրկ, որ անհամարժեք է ընկալում իրականությունը, որ այսքան ավերներից հետո դեռ պատրաստ է իշխող ուժին ձայն տալ:

Իրականում դա պարզ տեխնոլոգիա է. առաջին հերթին հուսահատություն են ուզում սերմանել հանրության շրջանում՝ դեմոտիվացնելով մարդկանց, որ չգնան ընտրության: Դե, իշխանությանը ձեռնտու է նվազ մասնակցությունը, որի պարագայում կայուն վարչական ռեսուրսը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Ի դեպ, շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ նշյալ հարցումն անցկացվել է բացառապես քպականների շրջանում: Այդ պարագայում նշյալ ցուցանիշները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ մոտ 24 տոկոս վարկանիշը կարող է և տրամաբանական լինել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Այս քվեարկությունը Իրանին զգուշացնող է․ Թրամփ Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 17 կառավարվող ավիառումբ․ 762 ուկրաինական ԱԹՍ Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելուVK-ի գլխավոր հավելվածն անհետացել է «App Store»-ից Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ամենադիտված